Զայրացող ու կատակող նախկին քաղաքապետը՝ պաշտպանության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
Բոլորը

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացած Հրաչյա Սարգսյանն այսօր վարչապետի որոշմամբ նշանակվել է պաշտպանության փոխնախարար։ Հրաչյա Սարգսյանը մինչ այս էլ մի քանի ամիս հասցրել է զբաղեցնել վարչապետի խորհրդականի պաշտոնը։ Թե ինչ խորհուրդներ է նա հասցրել տալ վարչապետին այս ընթացքում, հանրությանն անհայտ մնաց, ինչպես նաև քաղաքապետի պաշտոնից հրաժարականի պատճառները։ Պաշտոնը թողնելիս Սարգսյանը նշել էր, որ իր առաքելությունն ավարտված է։

Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2021-ի դեկտեմբերի 25-ին․ Հայկ Մարությանի հեռացումից 3 օր անց նրա նախկին տեղակալը երդվեց որպես Երևանի նոր քաղաքապետ։ 38-ամյա անկուսակցական Սարգսյանին որպես Երևանի քաղաքապետ հանրությունը բավականաչափ չհասցրեց ճանաչել․ նրա նշանակումից ամիսներ անց՝ 2022 թվականի սեպտեմբերի 23-ին, Տիգրան Ավինյանը, ընտրվելով Երևանի փոխքաղաքապետ, դե ֆակտո սկսեց իրականացնել քաղաքապետի գործառույթները։

Հրաչյա Սարգսյանին որպես քաղաքապետ հանրությունը կհիշի, թերևս, քաղաքապետարանի գործակարգավարական նիստերից, որոնց ժամանակ հաճախ զայրացած հանձնարարականներ էր տալիս ենթականերին։ Բացի զայրանալուց՝ Հրաչյա Սարգսյանը երբեմն էլ կատակում էր։ Անցյալ տարվանից ամեն օր՝ առավոտյան 07։00-ից յուրաքանչյուր ժամը մեկ «Էրեբունի-Երևանը» հնչում է Երևանի 12 վարչական շրջաններում․ որպես քաղաքապետ՝ հանրությունը Հրաչյա Սարգսյանին կհիշի նաև այս որոշմամբ։

Թե ՊՆ-ում ինչ ոլորտներ է համակարգելու մասնագիտությամբ ճարտարագետ, նախկին քաղաքապետ ու վարչապետի նախկին խորհրդական Հրաչյա Սարգսյանը, Factor TV-ին գերատեսչությունից փոխանցեցին՝ դեռ չգիտեն։

Հրաչյա Սարգսյանը 2005-2007 թվականներին ծառայել է ԶՈՒ-ում՝ որպես տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան