Արցախում գտնվող պացիենտների համար բավական կրիտիկական է իրավիճակը. Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
Բոլորը

«Իրավիճակն Արցախում բավականին կրիտիկական է այնտեղ գտնվող պացիենտների համար, ովքեր կարիք ունեն ավելի նեղ մասնագիտացված ծառայության։
Որքան երկարում է շրջափակումը, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցող կամ առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներին, որոնք ունեն դեղորայքի, բժշկական միջամտության կարիք»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ կառավարության աշխատանքներն ուղղված են նրան, որ մարդասիրական բեռը, որը մի քանի օր է՝ գտնվում է Կոռինձորում, Հակարիի կամրջի մոտակայքում, կարողանան անցկացնել Արցախ։

Ավանեսյանը հայտնեց, որ հումանիտար բեռում առկա է համապատասխան դեղորայք, նաև՝ մանկական կաթնախառնուրդ։

«Մենք բոլոր խողովակներով առկա փաստական տվյալները փոխանցում ենք մեր միջազգային գործընկերներին, նկարագրում իրավիճակը, պահանջներ ենք դնում միջազգային կառույցների առաջ՝ իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալու համար։ Կարմիր խաչի մանդատն է նման իրավիճակում հիվանդներ կամ հումանիտար բեռ տեղափոխելը, սակայն նրա աշխատանքները հիմա պարալիզացված են»,-հավելեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։