Գուտերեշը կոչ է արել կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումները և բացել Լաչինի միջանցքը

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումների կապակցությամբ, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման։ Նրա անունից տարածված հայտարարությունում ընդգծվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումների կատարման անհրաժեշտությունը։

«Նա (խմբ․՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը կողմերի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու անհրաժեշտության մասին, ներառյալ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները՝ կապված Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումների հետ», – նշված է հայտարարությունում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հատկապես մտահոգված է տեղում (խմբ․ Լեռնային Ղարաբաղում) հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումներով և կոչ է անում «անհապաղ քայլեր ձեռնարկել կարիքի մեջ գտնվող մարդկանց հումանիտար օգնության մատակարարումը» թույլ տալու համար։

«Նա երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության», – ասված է հայտարարությունում։

Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին որոշում էր ընդունել, որով Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ադրբեջանն այդ օրերին արգելափակել էր Լաչինի միջանցքը կեղծ բնապահպանների ակցիայի միջոցով, որոնք փակել էին միջանցքը և բնապահպանական կեղծ պահանջներ էին ներկայացնում։ Դատարանի որոշումից հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղակայեց Լաչինի միջանցքում, որից հետո Հայաստանը ևս մեկ անգամ դիմեց Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, ինչից հետո դատարանը 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատել էր միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու մասին որոշումը։