Ինդոնեզիան Թուրքիայից 300 մլն դոլար արժողությամբ անօդաչուներ է գնել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ինդոնեզիան 300 միլիոն դոլար արժողությամբ 12 նոր անօդաչու թռչող սարք է գնել Turkish Aerospace-ից: Այս մասին գրում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

Նշվում է, որ գործարքը կայացել է այն բանից հետո, երբ հուլիսին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն նախազգուշացրել է իր կաբինետին՝ պահպանել «առողջ» բյուջե՝ ընդգծելով երկրի անվտանգության մարմինների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության չափազանց մեծ ծախսերը:

Հունվարին պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն կնքել էր 800 միլիոն դոլար արժողությամբ 12 «Միրաժ 2000-5» կործանիչ գնելու պայմանագիր, ինչը քննադատության էր արժանացել, քանի որ դրանք չափազանց հին էին համարվում: Փետրվարին Ինդոնեզիան գնել է նաև 42 միավոր Rafale կործանիչ՝ 8,1 միլիարդ դոլարով, որոնք փուլ առ փուլ կտրամադրվեն մի քանի տարվա ընթացքում:

Ըստ կառավարության տվյալների՝ 134,3 տրիլիոն ռուփին (8,89 միլիարդ դոլար) այս տարի ամենամեծ հատկացումն է երկրի բյուջեից Պաշտպանության նախարարությանը։

Հաղորդվում է, որ Անկարայում գտնվող Turkish Aerospace ընկերության հետ գործարքը վերջնական տեսքի է բերվել փետրվարին, ակնկալվում է, որ անօդաչու սարքերը կմատակարարվեն ստորագրումից հետո 32 ամսվա ընթացքում: Ըստ Պաշտպանության նախարարության՝ այն նաև ներառում է ուսումնական ու թռիչքային սիմուլյատորներ։

Էմմա Չոբանյան