«Թուրքմենստան» ավիաընկերությունը խմբագրել է Մոսկվայից թռիչքների տեղափոխման մասին հայտարարությունը. տեքստից անհետացել է «օդային իրավիճակի» մասին հիշատակումը

Լուրեր

25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:10
10 հազարի ուժը․ սոցիալական քայլ, թե նախընտրական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:00
Սամվել Կարապետյանն ինչո՞ւ հիմա չի հրաժարվում ՌԴ-ի սիրելի անձնագրից․ ինչո՞ւ միայն հաջողության դեպքում․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:51
Վարչապետն այցելել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան
25.02.2026 | 19:39
Չորս ոստիկաններ կազատվեն ծառայությունից
25.02.2026 | 19:27
«Բուդյո-Գլիմտն» ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
25.02.2026 | 19:14
Վտանգ զգացին, թոշակները բարձրացրեցին. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:00
Կոռուպցիոներները հիմա իշխանության են․ օլիգարխներն ստանում են մաքսային և հարկային արտոնություններ, մուծվում ՔՊ-ին․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թուրքմենստան» ավիաընկերությունը, որը նախօրեին հայտարարել էր դեպի Մոսկվա թռիչքների դադարեցման մասին, խմբագրել է իր կայքում տեղադրված հայտարարությունը։

Մոսկվայի փոխարեն դեպի Կազան չվերթներ իրականացնելու մասին հաղորդագրոոթյունից անհետացել է նման որոշման պատճառը, որն արձանագրել է «Մեդիազոնա»-ն։

Նախօրեին տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ թռիչքները դադարեցվում են «Մոսկվայի օդային գոտում օդային իրավիճակի պատճառով, ինչպես նաև ռիսկերի գնահատման հիման վրա՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Այժմ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է միայն, որ «Թուրքմենստանի ավիաուղիներ ԲԲԸ-ի բոլոր թռիչքները Աշխաբադ-Մոսկվա-Աշխաբադ ​​ուղղությամբ կդադարեցվեն և կիրականացվեն Աշխաբադ-Կազան-Աշխաբադ ​​երթուղով»:

Ավիաընկերությունը դարձել է առաջին փոխադրողը, որը դադարեցրել է թռիչքները դեպի Մոսկվա՝ մեկ շաբաթվա ընթացքում «Մոսկվա Սիթի» բիզնես համալիրի վրա երկրորդ անօդաչու սարքի հարձակումից հետո։ Երկու միջադեպերից հետո Մոսկվայի իշխանությունները ստիպված են եղել կարճ ժամանակով փակել «Վնուկովո» օդանավակայանը։