Անընդունելի է, որ այն ենթարկվում է Երևանին․ Ալիևը բացահայտել է Բաքվի կողմից ԿԽՄԿ-ին թիրախավորելու նպատակը

Լուրեր

24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
24.02.2026 | 16:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում. թուրք պատգամավորը՝ Բաքվում
24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
Բոլորը

Ադրբեջանն արդեն նախագահի մակարդակով բացահայտում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի դեմ արշավի հիմնական նպատակը։ Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարել, որ Արցախում  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը ենթարկվում է ոչ թե Բաքվի, այլ Երևանի ներկայացուցչությանը։

«Ցավոք, մինչ այժմ նրանց (Կարմիր Խաչի) գրասենյակը Ղարաբաղում ենթակա է ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակին։ Սա անընդունելի է, քանի որ ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մենք օրինական իրավունք ունենք հարցնելու, թե ինչու է Խանքենդիում (Ստեփանակերտում) Կարմիր Խաչի բաժանմունքը ենթարկվում ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակին»,- հայտարարել է Ալիևը։

Հավելենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի ենթակայությունը Բաքվին Ադրբեջանի առաջնային նպատակներից է, որի մասին տարբեր շրջանակներ, այդ թվում՝ ԱԳՆ-ն, բարձրաձայնում են դեռ նախորդ տարվանից։ Այդ պատճառով էլ Բաքուն վարկաբեկման արշավ է իրականացում ԿԽՄԿ-ի դեմ՝ խոչընդոտելով Արցախում կառույցի բնականոն աշխատանքին։

Հունիս և հուլիս ամիսներին էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այդ հարցը քննարկել էր ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպումներում։

Էմմա Չոբանյան