Գլխավոր դիրիժորը և նախկին դեսպանը՝ բանտում, նախկին նախարարը՝ հետախուզման մեջ․ շուրջ 1 մլրդ-ի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Հուլիսի 21-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը՝ Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ։ Համերգից մեկ շաբաթ անց պետք է հայտնի դառնար, որ առաջիկայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սմբատյանի  գլխավորությամբ չի կարողանա բեմ բարձրանալ։ Գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն օրեր առաջ ձերբակալվել, ապա երկու ամիս ժամկետով կալանավորվել է։ Factor TV-ի հետ զրույցում նվագախմբի աշխատակազմից հայտնեցին, որ 4 օր է՝ իրենց աշխատանքը կաթվածահար է։

Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ոչ միայն գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, այլև նրա հայրը՝ Իսրայելում, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։

Թեև որպես «Սոխոսենթր» ընկերության հիմնադիր հանդես է եկել Սմբատյանների բարեկամը՝ Նիկոլայ Կոստանդյանը, սակայն, ըստ գործի նյութերի, Արմեն Սմբատյանն այն հիմնադրել է որդու համար։ Օրեր անց Կոստանդյանը քաղաքապետին է ներկայացրել իրենց առաջարկ ծրագիրը՝ կառուցելու «Գրքերի աշխարհ» համալիրը։

Քրեական գործում արծարծվում է նաև մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի անունը։ Հենց նա է «Սոխոսենթր» ընկերության հետ կնքել պայմանագիր և օտարել տարածքը։ Ըստ դատախազի՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանն ավելի քան 966 միլիոն դրամի վնաս է հասցվել, նրանք հափշտակել են Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը։

Սմբատյանների պաշտպան Երվանդ Վարոսյանը, սակայն, գերատեսչության կողմի ներկայացված պնդումներն «աբսուրդ» է որակում։

«Ես չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել երևակայության բոլոր սահմաններն անցած «խարդախության» մասին չափածո ստեղծագործությունը, որտեղ անգամ, իբր, որպես վնաս հաշվարկված 166 միլիոն դրամն էկվիլիբրիստիկ հնարքով ներկայացվում է 966 միլիոն թվի տեսքով, հավանաբար, ավելի ահասարսուռ տեսք տալու համար ստեղծագործությանը։ Ես չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել Հայաստանին ամբողջ կյանքում ծառայած, Հայաստանի անունն ու համբավը բարձր պահած, ստեղծագործող տաղանդավոր մարդկանց հետապնդումը, այսօր աշխարհի բեմերում որպես Հայաստանի ներկայացուցիչ մեծ ներկա ու ապագա ունեցող ամենավառ փայլող աստղերից մեկի կարիերային ուղղված հարվածը, երբ անգամ չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել այս ամենի պատճառն ու իմաստը»,- գրում է պաշտպանը։

Ի հավելում՝ պաշտպանն ընդգծում է, որ այս գործի վաղեմության ժամկետներն անցել են դեռևս 3 տարի առաջ, դատախազ Մնացականյանը հակադարձում է։

Առաջադրված մեղադրանքից բացի՝ հանրությունը մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկում է հատկապես Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Արդյո՞ք կալանավորումն անհրաժեշտություն էր․ այս մասով այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

«Մենք հույս ենք հայտնում, որ մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ` նվագախմբի կողքին: Ամենայն հարգանքով իրավապահ համակարգի նկատմամբ՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ մաեստրո Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիրն է»,- նշված է հայտարարության մեջ։

Քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, սակայն, հայտարարում է՝ Սմբատյանների նկատմամբ ընտրված խիստ խափանման միջոցը հիմնավորում ունի։

Factor TV-ի հստակեցնող հարցին՝ անձամբ Սմբատյաննե՞րն են ազդեցություն գործադրել, Մնացականյանը դրական պատասխան տվեց։ Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը հարցին մի քանի կողմից է նայում․ թեև Սերգեյ Սմբատյանը հայ երաժշտարվեստում մեծ դերակատարում ունի, սակայն բոլորը հավասար են օրենքի առաջ։ Միաժամանակ, Բաբայանի կարծիքով՝ խափանման միջոցը շատ խիստ է դիրիժորի նկատմամբ։

Արդյո՞ք խափանման միջոց կալանքը կբողոքարկվի վերաքննիչ ատյաններում, հնարավոր չեղավ պարզել․ պաշտպան Վարոսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Նշենք, որ Սմբատյաններից բացի՝ կալանքի տակ է նաև ընկերության համահիմնադիր Արման Պետրոսյանը, իսկ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, որն այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի շուրջ երեք տարի, հետախուզման մեջ է։

Factor TV-ի հետ զրույցում նվագախմբի աշխատակազմից հույս հայտնեցին, որ կկարողանան համերգաշրջանը նախատեսված կարգով մեկնարկել։ Մինչ այդ, Սմբատյանը կմնա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան