ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Վրաստան-Չինաստան ռազմավարական գործընկերությանը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ կշարունակի հետևել Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատմանն ուղղված հետագա քայլերին և ցանկանում է համոզվել, որ «այդ գործողություններն իրականացվում են թափանցիկ ձևով և օրենքի գերակայությանը համապատասխան», փոխանցում է Գրուզիա օնլայնը:

«Մենք այլ երկրի, այդ թվում՝ Չինաստանի ներդրումների կամ մասնակցության դեմ ոչինչ չունենք։ Մեր մտահոգությունն այն է, որ պետք է համոզվենք, որ այդ գործողություններն իրականացվում են թափանցիկ և օրենքի գերակայությանը համապատասխան՝ կայուն ֆինանսավորմամբ և շահառուների ինքնավարության հարգմամբ, որպեսզի քաղաքական վերապահումներ չլինեն։ Վերջին հաշվով, երկրները կկայացնեն իրենց ինքնիշխան որոշումներն այն մասին, թե ում հետ են ցանկանում բիզնես վարել կամ ներդրումներ կատարել: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դիվանագիտական ճանաչման դիմաց հաճախ է տալիս խոստումներ, որոնք, ի վերջո, անկատար են մնում: Մենք կշարունակենք ուշադիր հետևել հետագա քայլերին»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Չինաստան կատարած այցի ընթացքում։