Զինծառայողին կյանքից զրկելու վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին

Լուրեր

25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում՝ գետնատնակի հարակից տարածքում, հրազենային վիրավորումից նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող մի շարք այլ կարևոր հանգամանքներ ևս։

«Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված դիրքի ավագ, դասակի հրամանատար Տ․Ս․-ն, տեղեկանալով զինծառայող Ա․Հ․-ի կողմից համածառայակից Մուրադ Սերյոժայի Գրիգորյանին՝ վերջինիս ամրակցված ԿԳ տեսակի գնդացրով նրան մահացու հրազենային վիրավորում հասցնելու և ապօրինաբար կյանքից զրկելու մասին, կատարել է հանցագործություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելուն ուղղված գործողություններ։

Մասնավորապես, նա գնդացիրը դրել է Մ․Գրիգորյանի մարմնի կողքին, և նրա հրահանգով Ա․Հ․-ն համածառայակիցներին, մարտական դիրք մեկնած զորամասի սպաներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտնել է, թե իբր Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել՝ ինքն իրեն հրազենային վիրավորում հասցնելու եղանակով:
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա դիրքի ավագ Տ․Ս․-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ նշված քրեական վարույթով նաև զինծառայող Մուրադ Գրիգորյանին՝ իրեն ամրակցված ՊԿ տեսակի գնդացիրից արձակված կրակոցով վերջինիս մահացու հրազենային վնասվածքը հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակից Ա․Հ․-ին, որի նկատմամբ դատարանի որոշմամբ ևս որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։