Դանիան և Շվեդիան քննարկում են Ղուրանի այրման արգելք սահմանելու հարցը

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

Դանիայի և Շվեդիայի կառավարությունները քննարկում են, թե ինչպես կարող են, չխախտելով իրենց համար հիմնարար խոսքի ու ազատության սկզբունքները, արգելել կամ սահմանափակել Ղուրանի և մնացյալ այլ կրոնական գրքերի  հրապարակային այրումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենը դանիական DR հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կառավարությունը պատրաստվում է օրինական ճանապարհ գտնել մահմեդական երկրների դեսպանատների առջև Ղուրանի այրումն արգելելու համար։ Նա նշել է, որ նման ակցիաները կազմակերպում են անհատներ, որոնք չեն ներկայացնում ամբողջ Դանիան։

«Այդ պատճառով Դանիայի կառավարությունը կուսումնասիրի հատուկ իրավիճակներում միջամտելու հնարավորությունը, երբ, օրինակ, վիրավորանքներ են հասցվում այլ երկրներին, մշակույթներին և կրոններին, և երբ դա կարող է հանգեցնել լուրջ բացասական հետևանքների Դանիայի համար»,- ասել է Ռասմուսենը։

Առանձին հայտարարությամբ էլ Դանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ երկրի համար խոսքի ազատությունը հիմնարար արժեք է, և սահմանափակումներ դնելով՝ իշխանությունները չեն կարող դուրս գալ սահմանադրության սահմաններից, որը երաշխավորում է խոսքի ազատությունը։ Նա նաև նշել է, որ Ղուրանի հետ կապված ակցիաները վնաս են հասցրել Դանիայի հեղինակությանը մահմեդական աշխարհում։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն էլ սոցիալական ցանցերում հայտարարել է, որ իր կառավարությունը նույնպես ուղիներ է փնտրում նման գործողություններն արգելելու համար, և որ ինքը քննարկում է այդ հարցը դանիացի գործընկեր Մետե Ֆրեդերիկսենի հետ։

«Մենք ևս սկսել ենք ուսումնասիրել իրավիճակն իրավական տեսակետից՝ դիտարկելու համար Շվեդիայում և աշխարհում շվեդների ազգային անվտանգության և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումները»,- գրել է նա։

Հավելենք, որ վերջին շրջանում Ղուրանի այրման դեպքերը Շվեդիայում և Դանիայում վրդովմունքի ալիք են առաջացրել մահմեդական երկրներում և դարձել դիվանագիտական դեմարշների առիթ մի շարք երկրների կողմից։

Էմմա Չոբանյան