Բացահայտվել է մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքը․ մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին

Լուրեր

25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում, գտնվել էր իրեն ամրակցված գնդացիրը:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևովորվել քննչական խումբ։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող Մուրադ Գրիգորյանի և նրա համածառյակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա․Հ.-ի միջև անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով զինծառայող Մուրադ Գրիգորյանին, վերջինիս ամրակցված ՊԿ տեսակի գնդացիրից արձակված կրակոցով, մահացու հրազենային վնասվածքը հասցրել է Ա.Հ․-ն։

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Ներկայացված մեղադրանքում Ա․Հ․-ն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել կատարած արարքի համար:

Հուլիսի 28-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»,- ասված է հաաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: