Եգիպտոսի նախագահի՝ Թուրքիա նախատեսված առաջին այցը հետաձգվել է

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի՝ այս շաբաթ նախատեսված առաջին այցը Թուրքիա հետաձգվել է։ Այս մասին հայտնում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի  Al Ain լրատվականին։

Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին՝  լրատվամիջոցը հայտնել է, որ Եգիպտոսի նախագահի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված էր Անկարայում այս շաբաթ, սակայն հետաձգվել է՝ Սանկտ Պետերբուրգում «Աֆրիկա-Ռուսաստան» գագաթնաժողովին նախագահ Սիսիի մասնակցության պատճառով: Աղբյուրն ընդգծել է առաջիկա հանդիպման կարևորությունը երկու երկրների և տարածաշրջանի շահերի համար։

Առաջիկա հանդիպման մասին լուրերը տարածվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսն ու Թուրքիան վերջերս որոշեցին իրենց դիվանագիտական ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի բարձրացնել՝ հարաբերությունների կարգավորման շրջանակում։ Երկու երկրները դեսպաններ չունեին 2013 թ-ից։

Հավելենք, որ Էրդողանն ու Սիսին հանդիպել էին Դոհայում 2022 թվականին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։

Էմմա Չոբանյան