Խաչատրյանների՝ Լոս Անջելեսի տունը բռնագանձելու կապակցությամբ ԱՄՆ օգնության միջնորդություն է ուղարկվել․ ՀՀ դատախազություն

Լուրեր

15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
15.07.2026 | 20:30
«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆիանսների նախկին նախարարի և ՊԵԿ նախագահի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ-ում գտնվող առանձնատան բռնագանձման քրգործի շրջանակներում իրավական օգնության միջնորդություն է ուղարկվել Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին։ Այս մասին Factor.am -ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։ 2022 թվականի մայիսին տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ի իրավապահները Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին պատկանող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց են սկսել: Այն գտնվում է Լոս Անջելեսի թանկարժեք առանձնատների թաղամասում: Առանձնատան արժեքը գնահատվում է շուրջ 63,5 մլն դոլար․ Խաչատրյանները հենց այս գնով են այն վաճառքի հանել՝ այն դեպքում, երբ, ամերիկյան պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, տունը 2011 թվականին գնել են 14,4 միլիոն դոլարով։ Իրավապահները պնդում են, որ Խաչատրյաններն այս առանձնատունը գնել են կոռուպցիոն ճանապարհով։

Այս տարվա հունվարին դատարանում Գագիկ Խաչատրյանը հրաժարվել էր պատասխանել Factor TV-ի՝ առանձնատանը և նրա մյուս կարողությունների վերաբերյալ հարցերին։ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։

Գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրում է նաև ապօրինի ճանապարհով հարստանալու համար։ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 20-ից ավելի անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում: Բացի այդ, Դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություն իրավաբանական անձ հանդիսացող 33 կազմակերպությունում, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ։ Ինքը՝ Խաչատրյանը, Factor TV-ի հետ զրույցում այս մեղադրանքներն անհիմն է համարել։

Նարեկ Կիրակոսյան