Հուլիսը դարձել է մարդկության ողջ պատմության ամենաշոգ ամիսը
Քաղաքականություն
27.07.2023 | 23:002023 թվականի հուլիսը մարդկության պատմության մեջ ամենաշոգ ամիսն է դարձել։ Պարզել են Լայպցիգի համալսարանի գիտնականները, գրում է Euronews-ը։
Լայպցիգի համալսարանի կլիմայագետ Կարստեն Հաուստեյնի վերլուծությունը ցույց է տվել, որ այս ամիս գլոբալ միջին ջերմաստիճանը գերազանցել է նախաարդյունաբերական մակարդակինը 1,5°C-ով։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2019 թվականի հուլիսին։ Այն ժամանակ գլոբալ միջին ջերմաստիճանը ներկա ջերմաստիճանից 0,2°C-ով ցածր էր։
Նշվում է, որ նման փոփոխությունների պատճառը հանածո վառելիքի այրումն և մարդկային գործունեության այլ տեսակներն են։
Էմմա Չոբանյան