Սաուդյան Արաբիայի հետ ԱԹՍ-ների միլիարդավոր դոլարների գործարքից հետո Թուրքիան ակնկալում է իր զինատեսակների վաճառքը հասցնել 6 մլրդ դոլարի

Լուրեր

24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:51
Կրեմլը չի ​​հաստատում Ժնևում հաջորդ բանակցությունների ամսաթիվը
24.02.2026 | 15:43
«Մոլորակների մեծ շքերթ»՝ փետրվարի 28-ին
24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է, որ 2023 թվականին Թուրքիան կհասնի 6 միլիարդ դոլարի զենքի վաճառքի ցուցանիշի՝ անցյալ տարվա 4,4 միլիարդ դոլարի համեմատ ավելացնելով գրեթե 36,3 տոկոսով, գրում է Al Monitor-ը։

«Առաջին կիսամյակում մենք արդեն հասել ենք արտահանման ռեկորդային մակարդակի՝ 2,3 միլիարդ դոլար»,- ասել է Էրդողանը Ստամբուլում անցկացվող Միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին (IDEF23) ուղղված տեսաուղերձում։

Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն ոլորտի արտահանման եկամուտները 2022 թվականին անցել են 4 միլիարդ դոլարի շեմը՝ 2021 թվականի 3,2 միլիարդ դոլարի դիմաց: Պաշտպանական արտահանման կտրուկ աճը հիմնականում վերաբերում է օդատիեզերական ոլորտին և երկրի անօդաչու սարքերին, որոնք օգտագործվում են ավելի քան 30 երկրներում:

Վերջերս անօդաչու թռչող սարքերի առաջատար արտահանող «Baykar Technology»-ն երկու միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարության հետ՝ տեխնոլոգիաներ փոխանցելու և իր առաջադեմ Akinci անօդաչու թռչող սարքերը համատեղ արտադրելու համար: Ընկերության նախագահ Հալուք Բայրաքթարն ասել է, որ գործարքը մշակվել է մեկ տարի: Թեև նա գործարքն անվանում է «ամենամեծը, որը երբևէ կնքվել է թուրքական ընկերության կողմից», չի հայտնել դրա մանրամասների մասին։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության նորանշանակ ղեկավար Հալուք Գորգյունը CNN TURK-ի հետ զրույցում ասել է, որ Թուրքիայի երբևէ կնքված ամենակարևոր արտահանման գործարքը, նկատի ունենալով անօդաչուների գործարքը, արժե ավելի քան 3,1 միլիարդ դոլար՝ առանց լրացուցիչ մանրամասներ հայտնելու։

Մինչ Սաուդյան Արաբիան ընտրել է Akinci անօդաչու թռչող սարքերը, շատ երկրներ ձեռք են բերել ավելի փոքր և էժան  Bayraktar TB2-ները: Դրանց թվում են Ուկրաինան, Ադրբեջանը, դրանք ցանկանում են ձեռք բերել նաև Լեհաստանը, Ռումինիան, Կատարը, աֆրիկյան մի շարք երկրներ։

IDEF 23-ում Էրդողանը Թուրքիան անվանել է «անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի առաջատար երեք երկրներից մեկը» և «սեփական ռազմանավեր արտադրող 10 երկրներից մեկը»: Նա նաև ասել է, որ Թուրքիան պաշտպանական ոլորտում իրականացնում է 850 տարբեր նախագծեր՝ հղում անելով մի քանի նոր զինատեսակների, որոնք Թուրքիան առաջին անգամ ցուցադրում է IDEF 23-ի ժամանակ։

Թուրքիայի նախագահը քննադատել է նաև Անկարայի դեմ «զենքի մատակարարման միջազգային էմբարգոն և սահմանափակումները»։

«Չնայած մեր առջև դրված բացահայտ կամ քողարկված էմբարգոյին՝ Թուրքիան շարունակում է նպատակաուղղված աշխատել պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասել է նա:

Էրդողանն էմբարգոների և Թուրքիային զենք վաճառելու սահմանափակումների վերացումն օգտագործում էր որպես լծակ՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման համար։ Շվեդիան և Ֆինլանդիան նշել են, որ իրենք Թուրքիայի դեմ էմբարգո չունեն, սակայն Էրդողանը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, Կանադան և Նիդերլանդները, չեղարկեն սահմանափակումները:

Կանադական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Օտտավան կարող է թուլացնել իր զենքի արտահանման սահմանափակումները Թուրքիայի դեմ, սակայն Կանադայի կառավարությունը դեռևս չի հաստատել տեղեկությունը։

Ավելի վաղ էլ Նիդերլանդներն էր հայտարարել, որ վերացնում է Թուրքիայի դեմ 2019 թվականին սահմանված էմբարգոն։

Էմմա Չոբանյան