ՌԴ Պետդումայի փոխնախագահը քննադատել է Էրդողանին և մեղադրել խոստումը չկատարելու մեջ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյն իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, փոխանցում է Gercek news-ը։

Անդրադառնալով Էրդողանի կողմից «Ազովի» գումարտակի անդամներին Ուկրաինային վերադարձնելու հարցին՝ Տոլստոյն ասել է, որ թուրք առաջնորդը չի կատարել իր խոստումները:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կատարել է իր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ, և նա նույնն է ակնկալում Ռուսաստանի գործընկերներից: Ցավոք, Էրդողանը չկատարեց իր պարտավորությունները: Ըստ պայմանավորվածությունների և փոխըմբռնումների՝ Թուրքիայում գտնվող ուժերը պետք է այնտեղ մնային մինչև հակամարտության լուծումը»,- ասել է Տոլստոյը։

Նա մեկնաբանել է նաև Թուրքիայի դիրքորոշումը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Տոլստոյը հասկացրել է, որ Ռուսաստանը բարենպաստ չի դիտարկի իրադարձությունների նման զարգացումը։ Նա նույնիսկ առաջարկել է, որ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ առանց Թուրքիայի հավանության անհրաժեշտության:

«Զելենսկին կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Թուրքիայի»,- հայտարարել է Տոլստոյը՝ ակնարկելով, որ այդ հարցում Թուրքիայի կարծիքը կարող է էական ազդեցություն չունենալ։

Բացի այդ, նա Էրդողանին անվանել է «շահախնդիր» և քննադատել Թուրքիայի մոտեցումը միջազգային հարաբերությունների նկատմամբ՝ նշելով, թե Անկարան մշտապես առաջնահերթություն է տալիս իր շահերին՝ դրանք ամեն ինչից վեր դասելով։

Էմմա Չոբանյան