Բակո Սահակյանը շնորհավորել է բարոնուհի Քերոլայն Քոքսին 80-ամյակի կապակցությամբ

Լուրեր

13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Թանկագին բարոնուհի Քոքս,

Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ փառապանծ հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Դուք միշտ եղել եք հայ ժողովրդի կողքին, կիսել նրա ցավն ու տառապանքը, ըստ ամենայնի սատարել հանուն ազատության ու անկախության մեր արդար պայքարին, Ձեր ձայնը բարձրացրել մարդու իրավունքների ոտնահարման ու բռնությունների դեմ: Ձեր միջոցով բազմաթիվ օտարերկրացիներ ճանաչել են Արցախը, ճշմարտացի տեղեկություններ ստացել մեր հիմնախնդրի մասին:

Ձեր ապրած կյանքն ու ողջ գործունեությունը մարդասիրության լավագույն դրսեւորումներից են եւ արժանի են ամենաբարձր գնահատանքի:

Շնորհակալություն Ձեզ՝ համամարդկային արժեքներին ու ժողովրդավարության սկզբունքներին Ձեր հավատարմության ու նվիրվածության, Ձեր երկարամյա սկզբունքային ու հետեւողական աշխատանքի, մեր երկրի ու ժողովրդի հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքի եւ ջերմ բարեկամության համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: