Թաթարստանում ուսանողներին ստիպում են Shahed անօդաչու սարքեր հավաքել

Լուրեր

16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

Թաթարստանի «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում գտնվող «Ալաբուգա պոլիտեխնիկ» քոլեջի անչափաս ուսանողներին ներգրավում են Shahed անօդաչու թռչող սարքերի հավաքման մեջ, այդ թվում՝ սպառնալով տուգանքներով և հեռացմամբ։ Այս մասին ասվում է «Протокол»-ի և «РЗВРТ» յութուբյան ալիքի համատեղ հետաքննության մեջ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ լրատվամիջոցների զրուցակիցների՝ «Ալաբուգա պոլիտեխնիկի» մոտ 1000 ուսանողներից մի քանի հարյուրը ներգրավված են իրանական անօդաչու թռչող սարքերի հավաքման մեջ։ Նախ, ըստ աղբյուրների, խոսքը 15-ից 17 տարեկան դեռահասների մասին է, որոնք քոլեջ են ընդունվել դպրոցի 9-րդ դասարանից հետո։ Հետաքննության հեղինակների պնդմամբ՝ անօդաչուների հավաքման ծրագրում բոլոր հնարավոր ուժերն են ներդրվում, դրա համար նույնիսկ դադարեցնում կամ չեղարկում են մյուս նախագծերը։

Անօդաչուների հավաքման համար ուսանողները ստանում են ամսական 30-40 հազար ռուբլի։ Հաճախ նրանք ստիպված են լինում աշխատել առանց հանգստի և սննդի։ Բացի այդ, ուսանողները չեն կարող բացահայտել տեղեկատվությունը արտադրության մասին։ Դա ամրագրված է պայմանագրում: Ուսանողից խախտման համար կարող է պահանջվել քոլեջին վճարել 1,5-2 միլիոն ռուբլի տուգանք։

Բացի այդ, ըստ ուսանողների, քոլեջում տեսախցիկներից բացի՝ տեղադրված են գաղտնալսման համակարգեր։

«Այս ամենը մեզ այնքան էլ դուր չի գալիս: Բայց նախագծից դուրս գալն անհնար է՝ կա՛մ հեռացնում են, կա՛մ նստում ես նախագծի վրա աշխատելու»,- ասել է ուսաողներից մեկը։

Մեկ այլ ուսանողի խոսքով էլ՝ բոլոր նրանցից, որոնք անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ են զբաղվում, Ալաբուգայի անվտանգության ծառայությունն աշխատանքը սկսելուց առաջ վերցնում է հեռախոսները, զննում նամակագրությունը, որի «պատճառով բազմաթիվ հեռացումներ են եղել տեղեկատվության տարածման համար»։

«Ալաբուգա պոլիտեխնիկ» քոլեջը հիմնադրվել է 2021 թվականին։ Դրա գլխավոր տնօրենը Թաթարստանի Պետական ​​խորհրդի պատգամավոր Թիմուր Շագիվալեևն է։

Էմմա Չոբանյան