«Վագների» հետ համագործակցելու համար ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Մալիի բարձրաստիճան զինվորականների դեմ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտնել է Մալիի երեք բարձրաստիճան զինվորականների դեմ պատժամիջոցների սահմանման մասին, որոնք, որոնք համակարգել են ռուսական «Վագներ» խմբավորման գործունեությունն աֆրիկյան երկրում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցների տակ են հայտնվել Մալիի պաշտպանության նախարարը, ռազմաօդային ուժերի հրամանատարը և Գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Նշվում է, որ 2021 թվականի դեկտեմբերին Մալիում «Վագների» զորքերի տեղակայումից ի վեր երկրում խաղաղ բնակչության զոհերի թիվը եռապատկվել է:

«Այդ մահերի մեծ մասը Մալիի զինված ուժերի կողմից «Վագներ» խմբավորման անդամների հետ համատեղ իրականացված գործողությունների հետևանք են»,- ասել է Բլինքենը։

Հավելենք, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հետապնդում են ռուսական ռազմական խմբավորմանը պատժամիջոցների միջոցով՝ վարձկանների խմբին մեղադրելով մարդու իրավունքների խախտման և ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Վաշինգտոնն այն ներառել է «անդրազգային հանցավոր կազմակերպությունների» ցուցակում։

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան էլ պատժամիջոցներ է սահմանել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Մալիում և Սուդանում «Վագների» հետ կապված 13 անձանց նկատմամբ:

Էմմա Չոբանյան