«Մերսեդես»-ը մխրճվել է վթարի պատճառով հավաքված մարդկանց մեջ․ Երևան-Երասխ մայրուղում պատահարի գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

Պարզվել են Երևան-Երասխ ավտոճանապարհին հուլիսի 18-ի գիշերը 3 մարդու մահվան, և 13 մարդու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսացած ճանապարհատրանսպորտային պատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

«Մասնավորապես, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրակակացված նախաքննությամբ պարզվել է, որ նշված օրը, ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում միմյանց են բախվել «Գազել», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով մեկ անձ, որը Փոքր Վեդի գյուղի 21-ամյա բնակիչ է, մահացել է տեղում:

Նշված ավտովթարից հետո, դեպքի վայրում, բաժանարար գազոնային հատվածում, սկսել են մարդիկ հավաքվել, որի ընթացքում Երևանից դեպի Երասխ ուղեմասով, նշված գազոնային հատվածում առկա մարդկանց վրաերթի ենթարկելով, դեպի հանդիպակաց ուղեմաս է դուրս եկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և, շարունակելով ընթացքը՝ բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային: Դրա հետևանքով վրաերթի ենթարկված անձինք հայտնվել են հանդիպակաց ուղեմասում:

Դեպքից հետո 15 անձ, որոնցից 14-ը՝ վրաերթի ենթարկված, տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ նրանցից ևս երկուսը՝ վրաերթի ենթարկված՝ Այնթապ գյուղի 43- և Փ.Վեդիի 25-ամյա բնակիչները (վերջինս գտնվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենսայի ղեկին և նշված 21-ամյա երիտասարդի եղբայրն է) ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել են:

Պարզվել է ավտոպատահարներից տուժած բոլոր անձանց ինքնությունը: Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են քննչական, վարութային անհետաձգելի գործողություններ, նշանակվել են դատաբժշկական և դատամանրաթելային փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն։

Հարցաքննվել են մի շարք անձինք, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել և զննության են ենթարկվել տեղանքում գտնվող տեսախցիկների վերաբերելի տեսագրությունները։

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը Արարատ գյուղի 39-ամյա բնակիչ է, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, բացի դրանից՝ նրա վարորդական իրավունքի վկայականը եղել է ուժը կորցրած (ժամկետանց):

Ծանր հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, «Մերսեդեսի» վարորդը ձերբակալվել է:
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ դեպքի օրը ոչ սթափ վիճակում Երևան-Երասխ մայրուղու նշված հատվածում վարելով իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ նա հաշվի չի առել երթևեկության ինտենսիվությունն ու ճանապարհային պայմանները, մասնավորապես, ճանապարհային տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ, չի ընտրել այնպիսի արագություն, որը հնարավորություն կտար նրան, կանոնների պահանջներին համապատասխան, ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը։ Իր երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ հանդիսացող վթարված ավտոմեքենաները տեսնելուց հետո նա միջոցներ չի ձեռնարկել արագությունն իջեցնելու ուղղությամբ, առանց համոզված լինելու կողանցման անվտանգ լինելու մեջ՝ փորձել է կատարել կողանցում, և, խախտելով ՀՀ ՃԵԿ մի քանի պահանջներ, ինքն իրեն զրկել է տվյալ վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից ու վրաերթի է ենթարկել Երևան-Երասխ մայրուղու 32-րդ կմ-ի հատվածի բաժանարար գազոնային հատվածում կանգնած 14 անձի:

Ձեռք բերված փաստերի հիման վրա «Մերսեդես»-ի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով:Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարների, տուժողների վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին տրվել են հանձնարարություններ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: