Ադամ Շիֆը հայ երիտասարդների հետ հանդիպմանը խոսել է Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների մասին
Քաղաքականություն
21.07.2023 | 17:04ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ամերիկայի հայկական համագումարի երիտասարդների հետ խոսել է Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների մասին։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ում։
«Հանդիպեցի Հայկական համագումարի՝ երիտասարդներից կազմված մի տպավորիչ խմբի հետ։ Խոսեցինք Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների և պատերազմի ռիսկերի մասին՝ Կոնգրեսին և վարչակազմին իրազեկելու համար նրանց կատարած աշխատանքի կարևորության մասին։ Ես հպարտ եմ, որ ճանաչում եմ այս երիտասարդ ապագա առաջնորդներին»,- գրել է Շիֆը: