Նա ակնկալիքներ ունի Արևմուտքից․ Էրդողանը հույս ունի առաջիկայում Պուտինի հետ քննարկել հացահատիկային գործարքը

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պարսից ծոցի երկրներ եռօրյա շրջագայությունից և Հյուսիսային Կիպրոս այցից հետո ինքնաթիռում լրատվամիջոցների հետ զրույցում ամփոփել է այցերի արդյունքները։ Նա խոսել է նաև ուկրաինական հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի հետ քննարկումները շարունակում են։

«Մենք պահպանում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ե՛վ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, և՛ հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը շարունակում են իրենց բանակցությունները։ Մենք հուսով ենք՝ առաջիկայում այդ հարցը պարոն Պուտինի հետ կհասցնենք որոշակի կետի։ Ռուսաստանը նույնպես որոշակի ակնկալիքներ ունի։ Եթե ​​դրանք լինեն, Ռուսաստանը կողմ է հացահատիկային այս միջանցքի ակտիվ գործունեությանը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ սևծովյան հացահատիկի նախաձեռնության դադարեցումը կունենա մի շարք հետևանքներ՝ սկսած պարենային ապրանքների համաշխարհային գների բարձրացումից, որոշ շրջաններում սովից, այնուհետև միգրացիայի նոր ալիքներից:

«Կարծում եմ, որ պարոն Պուտինի հետ հարցը մանրամասն քննարկելով՝ մենք կապահովենք մարդասիրական այս շարժման շարունակականությունը։ Գիտենք, որ նա որոշակի ակնկալիքներ ունի նաև Արևմուտքից։ Արևմտյան երկրները պետք է քայլեր ձեռնարկեն այս հարցում»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիա ժամանելուն պես Պուտինի հետ հեռախոսազրույց է ունենալու։ Բացի այդ, եթե օգոստոսին Պուտինի այցը Թուրքիա տեղի ունենա, հարցը կքննարկվի նաև այդ ժամանակ։

Նշենք, որ հացահատիկային գործարքի ժամկետը լրացել է հուլիսի 17-ին, և Մոսկվան հրաժարվում է երկրաձգել այն։ Կրեմլից հայտնել են գործարքից դուրս գալու մասին։ Սևծովյան  հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ Սև ծովի Ուկրաինայի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար։ Ստորագրումից ի վեր գործարքը մի քանի անգամ երկարաձգվել է։

Էմմա Չոբանյան