ՌԴ-ում Սիմոնյանի և Սոբչակի գործով դպրոցական է ձերբակալվել

Լուրեր

14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում ձերբակալվել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի դեմ ենթադրաբար ծրագրված «մահափորձի» գործով ութերորդ մեղադրյալին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՏԱՍՍ-ը դատարանի ներկայացուցիչներին հղումով հայտնել է, որ խոսքը անչափահասի մասին է, որը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մաս): Բասմանի դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել է մինչև սեպտեմբերի 14-ը։

Mediazona-ն, հղում անելով դատարանի որոշմանը, գրում է, որ ձերբակալվածը Մոսկվայի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Ռ.-ն, նա բերման է ենթարկվել հուլիսի 17-ին։ Նա ու ևս յոթ անձինք մեղադրվում են «խուլիգանական դրդապատճառներից ելնելով՝ ասիական ազգության մարդկանց ծեծի ենթարկելու մեջ»։

Ըստ Mediazona-ի՝ պաշտպանական կողմը խնդրել է անչափահասին չուղարկել քննչական մեկուսարան, քանի որ նա խնամում է երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող տատիկին և պատրաստ է համագործակցել հետաքննության հետ։ Սակայն դատարանը համարել է, որ ազատության մեջ գտնվելով՝ նա «կարող է շփվել չպարզված հանցակիցների հետ», կեղծել ապացույցները կամ թաքնվել։

Հուլիսի 15-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է «Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի դեմ մահափորձերի» կանխման մասին։ Ըստ հետախուզական ծառայության՝ սպանությունը, իբր, նախապատրաստել են «Պարագրաֆ-88» խմբի նեոնացիստները։