Մոխրաման, հատակի փայտ, վինտիլյատոր․ տուժողը պատմեց՝ ինչ առարկաներով է իրեն հարվածել նախկին ամուսինը

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

«Իմ ընտանիքում ես երբևիցե բռնության ականատես չեմ եղել, ինձ համար անընդունելի է, որ մարդը մարդու հանդեպ կարող է այդպես վարվել, մանավանդ հղի ժամանակ»,- այսօր դատարանում ցուցմունք տվեց ընտանեկան բռնության ենթարկված Ա․Բ․-ն։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում սկսվել է այն գործի քննությունը, որին Factor.amանդրադարձել էր դեռևս անցյալ տարի։

Նախքան ցուցմունք տալը կինը նշեց, որ իր համար մեծ սթրես է վերհիշել բոլոր այն բռնությունները, որոնց ինքը ենթարկվել է 8 ամիսների ընթացքում։

«Ես ինձ մեկ ամիս տրամադրել եմ, հանգստացնողներ եմ խմել, որ կարողանամ գալ, խոսել»,- նշեց տուժողը։

Դատավոր Սուսաննա Գզոգյանը տուժողին բացատրեց, որ նա պարտավոր է ցուցմունք տալ, և մեղադրող դատախազին խնդրեց փոքր հարցերի միջոցով ստանալ տեղեկատվությունը։

Ըստ ցուցմունքի՝ հոգեբանական բռնությունը կնոջ նկատմամբ սկսվել է համատեղ կյանքի գրեթե առաջին օրվանից, իսկ ֆիզիկական բռնությունը տեղի է ունեցել նրա ծննդյան տարեդարձից օրեր անց, երբ կինն աշխատանքից ծաղկեփնջով է վերադարձել տուն։ Կնոջ խոսքով՝ ծննդյան առթիվ գործընկերների կողմից ստացված ծաղկեփունջը բռնարարը «ծեփել է իր դեմքին», մազերից քարշ տալով՝ տարել ննջասենյակ, մեծ դանակ դրել պարանոցին ու ստիպել խոստովանել, թե ով է նվիրել ծաղկեփունջը, ապա կնոջ հեռախոսահամարով զանգել է գործընկերներին ու ճշտել, որ նրանք են նվիրել։

«Դանակով չի խփել, բայց ձեռքով դեմքիս է մի քանի անգամ հարվածել։ Ես օգնություն էի կանչում, իր մայրը դրսում կանգնած էր, եկավ ներս, տեսավ, որ քթիցս արյուն է գալիս, փոխանակ ինձ օգներ, ասեց՝ պատուհանը փակենք, հարևանները հանկարծ չլսեն՝ ինչ է կատարվում»,- պատմեց տուժողը։

Նրա խոսքով՝ ամուսնու մայրը մշտապես ականատես է եղել, որ ինքը ծեծի է ենթարկվում, սակայն չի փորձել տղային զսպել, փոխարենն ասել է՝ «Կին ես, պիտի լռես»։

«Փաստորեն, կինն ընդհանրապես ձայնի իրավունք չունի, պաշտպանվելու իրավունք չունի, եթե ես կին եմ, ես առարկա եմ, պետք է նման կյանքի արժանանամ։ Ինչքա՞ն մարդ պիտի խղճից զուրկ լինի, որ դիմացինի հետ էդպես վարվի, այն էլ՝ հղի վիճակում»,- նշեց տուժողը։

Հղիության ժամանակ էլ են բռնությունները շարունակվել, մասնավորապես, հատակը մաքրող փայտով մի քանի անգամ հարվածել է ոտքին, որից հետո կինն օրեր շարունակ չի կարողացել քայլել, սակայն չի դիմել բժշկի։ Առհասարակ, տղամարդը տարբեր առարկաներով է հարվածել կնոջը՝ մոխրաման, հատակի փայտ, վինտիլյատոր (էլեկտրական հովհար), մկրատով հարկադրաբար կտրել է մազերը, դանակով սպառնացել։

Բռնությունները կրել են մշտական բնույթ, կինը երբեմն հեռացել է բռնարարից, կարճ ժամանակ ապրել է իր ծնողների տանը՝ տատիկի հետ, ապա վերադարձել է՝ հավատալով ամուսնու զղջման մասին խոսքերին ու խոստումներին․ «Մտածել եմ՝ մարդ է, երևի կփոխվի․․․ շատ կանայք, երևի, այդ վիճակում մինչև հիմա ապրում են, իսկ ես ամաչում եմ, որ թույլ եմ տվել ինձ հետ այդպես վարվել»։

Բժիշկն Ա․Բ․-ին ասել է, որ պտուղը չի զարգանում, նա ստիպված է եղել ընդհատել հղիությունը։ Իսկ երկրորդ հղիության ժամանակ, կնոջ խոսքով, ամուսինը սպառնացել է, պնդել, որ պետք է ընդհատի հղիությունը, այլապես նա կսպանի թե կնոջը, թե երեխային։

«Մի անգամ ես պառկած էի, մի բուռ դեղահաբեր բերեց լցրեց բերանս, ստիպում էր, որ խմեի։ Ես թքել եմ, չեմ խմել։ Ուզում էր, որ հղիությունս ընդհատվի»,- պատմել է տուժողը։

Ի վերջո, կինն ինքը որոշել է ընդհատել հղիությունը, քանի որ վստահ չի եղել, որ երկրորդ պտուղը ևս առողջ կլինի, մանավանդ, որ համոզված է եղել՝ ամուսինը թմրանյութեր է օգտագործել․ «Երեխա ունենալը մեծ պատասխանատվություն է, դու մարդուն կյանք ես տալիս։ Ես չէի կարող երեխա ունենալ ու տարիներ անց ՝«Մամ, ո՞վ ա իմ պապան» հարցին ճիշտը պատասխանեի։ Ես ինքս ինձ վնասելով գնացել եմ այդ քայլին»։

Դատախազի այն հարցին, թե ինչու էր ամուսինը բռնություն գործադրում իր նկատմամբ, տուժողը նախ ասաց, որ այդ հարցը պետք է մեղադրյալին ուղղել, ապա նշեց, որ իր կարծիքով՝ վերջինս հոգեբանական խնդիրներ ունի և այդպես է բավարարել իր էգոն․ «Ինքն ուղղակի բռնարար է, բռնարարի համար պատճառներ պետք չեն, ինքն ուղղակի գտնում է իր զոհին ու պատժում։ Եվ եթե ինքն ազատության մեջ հայտնի, մեկ այլ կին կդառնա նրա զոհը։ Ինքը վտանգավոր է ոչ միայն իմ, այլև հասարակության համար առհասարակ»։

Ի դեպ, տղամարդը որպես մեղադրյալ անցել ու անցնում է մի քանի քրեական գործերով, այդ թվում՝ խուլիգանության, ֆիզիկական բռնության և հասարակական տրանսպորտում կանանց դրամապանակներ հափշտակելու փորձերի համար, ներկայում գտնվում է կալանքի տակ։

«Նման մարդը պիտի պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Ինքն իմ կյանքը դժոխքի էր վերածել, ես իմ առողջությունն եմ կորցրել։ Ես գիտեմ, որ շատ կանայք են բռնության ենթարկվում ու լռում են, մտածում են՝ ամոթ է։ Բայց ես կարծում եմ, որ լռելն է ամոթ»,- ասաց տուժողը։

Նրան հարցեր ուղղեց նաև մեղադրյալի պաշտպանը։ Փաստաբանի և տուժողի միջև որոշակի լարվածություն առաջացավ, պաշտպանը պնդում էր, թե տուժողը ծամածռում է դեմքն իր հարցերին պատասխանելիս, սակայն դատավորը նշեց, որ ինքը նման բան չի նկատել և հորդորեց ճնշում չգործադրել տուժողի նկատմամբ։ Պաշտպանը բազմաթիվ դետալային հարցեր էր պատրաստել, որոնցից մի քանիսին տուժողն արդեն իսկ պատասխանել էր (այդ թվում՝ ինչո՞ւ է որոշել վերադառնալ բռնարարի մոտ), և դատավորը դրանք հանեց։ Պաշտպանը նշեց, որ ինքը դեռ շատ հարցեր ունի, սակայն այլ դատական նիստի պիտի մասնակցի, այլ դատական նիստի էր մասնակցելու նաև տուժողի ներկայացուցիչը, ուստի հարցաքննությունն ընդհատվեց։ Այն կշարունակվի հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի