Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը փակուղի է մտել․ Գերմանիայի արտգործնախարար

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Եվրամիությանը (ԵՄ) Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը ոչ միայն կանգ է առել վերջին տարիներին, այլև խորը փակուղի է մտել։ Այս մասին նա լրագրողներին ասել է Բրյուսելում՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։

«Մենք շատ հստակ կանոններ ունենք [ԵՄ-ին] անդամակցության գործընթացների վերաբերյալ։ Իսկ այն, որ Թուրքիայի նկատմամբ անդամակցության հեռանկարները, գործընթացները և առաջընթացը վերջին տարիներին ոչ միայն կանգնել են, այլ, ես կասեի, խորապես սառած են, բացատրվում է նրանով, որ հիմնական գլուխները, որոնք անհրաժեշտ են այս բանակցությունների համար՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ոչ միայն չեն իրականացվում, այլև շատ հեռու են դրանից»,- ասել է նա։

Միաժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել կապերը Թուրքիայի հետ։

«Այնուամենայնիվ, աներևակայելի կարևոր է, որ մենք միշտ երկխոսության մեջ լինենք միմյանց հետ»,- ամփոփել է Բերբոքը՝ հավելելով, որ «Թուրքիայի հետ հարևանությունը չափազանց կարևոր է»։

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր իր երկրի՝  արագացնել ԵՄ-ին անդամակցելու և Անկարայի վրա ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու մտադրության մասին։

Տաթև Ֆռանգյան