Արցախ դեղորայքի տեղափոխումը խաթարված է. Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

ԼՂ-ում կան մեծահասակ պացիենտներ, որոնց Հայաստան տեղափոխելու կարիք կա։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ես առավոտյան էլ խոսել եմ մեր գործընկերների հետ, հիմա ակնկալում ենք մոտ ժամանակներում տեղափոխում իրականացնել»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ այս պահին բոլոր պլանային միջամտությունները կասեցված են, բոլոր դեղորայքային ու բժշկական նշանակության ապրանքներն օգտագործվում են միայն անհետաձգելի ու սուր կարիքի դեպքում։

«Անսպառ չեն այդ պաշարները․ անգամ այս իրավիճակը լուրջ հումանիտար և առողջապահական ճգնաժամ է»,- ընդգծեց նախարարը։
Ավանեսյանը վստահեցրեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցում թե՛ ՄԻՊ-ին, թե՛ Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչական խմբին․ «Թե՛ կոչերով, թե՛ գրավոր տեղեկատվություններով ես ամբողջ ինֆորմացիան նաև փոխանցում եմ թե՛ ՄԻՊ-ին, թե՛ նաև Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչական խմբին: Եվ այս ամեն ինչը փաստագրվում է և հետո հիմք է հանդիսանում նաև որոշակի պատժամիջոցների համար:

Նախարարը հավելեց, որ դեղորայքը և բոլոր պարագաներն օգտագործվում են ըստ կարիքի: «Բոլոր միջամտությունները, որոնք այս պահին հնարավոր է հետաձգել, որոշակի ժամանակով հետաձգված են,- ընդգծեց Ավանեսյանը ։ – Այս պահին դեղորայք չի հասցվում ԼՂ․ խաթարված է դեղորայքի տեղափոխումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։