Իրանի բանակի ղեկավարությունն այցելել է Նախիջևանի հետ սահման

Լուրեր

19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
Բոլորը

Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամեդ Բաղերին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող սահմանամերձ շրջաններ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ այսօր այցելել են Իրանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանային շրջաններ, գրում է Մեհր գործակալությունը։

Բաղերին սահմանային շրջաններում եղել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարի և մի խումբ պատգամավորների ու հրամանատարների հետ։

Նա նշել է, որ այդ հատվածներում տեղակայված են Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարի սահմանապահ ստորաբաժանումները, ինչպես նաև ստորաբաժանումներ՝ սահմանային անվտանգություն հաստատելու և երկրի սահմանները պաշտպանելու ու իրենց առաջադրանքները կատարելու համար։

Կարևորելով բարիդրացիության սկզբունքը և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ Բաղերին ասել է. «Բարեբախտաբար, մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ զարգանում են, և մենք որևէ խնդիր չունենք սահմանների և անվտանգության հարցերում»։

Նա նաև հավելել է, որ «սահմանին և ցանկացած վայրում, եթե հարձակում լինի երկրի սահմանների կամ շահերի դեմ, զինված ուժերը հզոր պատասխան կտան»։

Էմմա Չոբանյան