Փորձեցինք կոտրել կարծրատիպերը. «Արեգակ» փուռ-սրճարանում հաշմանդամություն ունեցող 8 անձ է աշխատում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

Ընթանում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի ընդունումից 2 տարի անց» թեմայով համաժողովը, որի ընթացքում նախատեսվում է ներկայացնել նաև, թե Հայաստանում Կառավարության, Օրենսդիր մարմնի, ՄԻՊ-ի և հասարակական կազմակերպությունների կողմից ինչ քայլեր են իրականացվում օրենքի բարելավման ուղղությամբ։

2018թ գործում է «Արեգակ» փուռ-սրճարանում աշխատում են հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող երիտասարդներ, կանայք։ Այս մասին համաժողովի ընթացքում նշեց Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ, «Էմիլի Արեգակ» հիմնադրամի ներկայացուցիչ Տիգրանուհի Հակոբյանը։

«Փորձեցինք տեղծել սոցիալական ձեռնարկություն, դառնալ օրինակելի գործատու, կոտրել կարծրատիպերը և աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող երիտասարդների։
«Արեգակ» փուռ-սրճարանում աշխատում է «Էմիլի Արեգակ» կենտրոն հաճախած հաշմանդամություն ունեցող 8 երիտասարդ։
2017թ․ իրականացնում ենք «9 քայլ դեպի աշխատանքի շուկա» նախաձեռնությունը՝ տարբեր վերապատրաստումներ ենք կազմակերպում՝ տալով հաշմանդամություն ունեցող երիտասարդներին կյանքի հմտություններ, այդ թվում նաև համակարգչային և ձեռնարկատիրությամբ զբաղվելու հմտություններ։ 5 տարվա ընթացքում շուրջ 112 երիտասարդ այս ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է, 30-ը՝ մասնագիտական ուսումնարանում են սովորել»,- նշեց Հակոբյանը։

Հավելենք՝ համաժողովի խոսնակներն են՝ Տաթևիկ Ստեփանյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նախարարի տեղակալ, Զարուհի Բաթոյանը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Անի Օհանջանյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ, Սուրեն Մաղաքյանը՝ ՀՀ Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ, Մուշեղ Հովսեփյանը՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող, Արմինե Սահակյանը՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ, «Մենք կարող եք» ՀԿ նախագահ, Տիգրանուհի Հակոբյանը՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ,«Էմիլի Արեգակ» հիմնադրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։