Հունաստանն ու Թուրքիան համատեղ մասնակցել են ՆԱՏՕ-ի ծովային զորավարժություններին

Լուրեր

16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի և Հունաստանի ռազմածովային ուժերը միացել են ՆԱՏՕ-ի ծովային զորավարժություններին՝ մինչ երկու հարևան պետությունները փորձում են բարելավել հարաբերությունները, գրում է Hurriyet-ը։

Թուրքական և հունական ռազմական միջոցները, ներառյալ ռեակտիվ կործանիչներն ու ֆրեգատները, միացել են Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի Neptune Strike 23-2 զորավարժություններին։

«Ընդհանուր առմամբ, չորս նավ Հունաստանից, Թուրքիայից և Մեծ Բրիտանիայից անխափան կերպով ինտեգրվել են ՆԱՏՕ-ի պաշտպանական բազմազգ ուժերին, մինչ կործանիչները կատարել են ինչպես բարեկամական, այնպես էլ թշնամական ուժերի դերերը»,- ասված է ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ հունական HS Limnos ֆրեգատը, թուրքական TCG Gökçeada և TCG Göksu ֆրեգատներն ու բրիտանական HMS Duncan-ը միացել են զորավարժությանը և ցուցադրել իրենց կարողությունն ու փոխգործունակությունը։

«Սովորաբար, երբ հունական և թուրքական ուժերը մասնակցում են ՆԱՏՕ-ի նույն զորավարժություններին, նրանց փոխազդեցությունը շատ պարզ է, օրինակ՝ որոշակի մանևրումներ կամ վառելիքի լիցքավորում։ Այս անգամ հունական Limnos ֆրեգատը, թուրքական TCG Gökçeada և TCG Göksu ֆրեգատները, վեց հունական F-16 և բրիտանական HMS Duncan կործանիչը ներգրավվել են հակառակորդի կործանիչներից պաշտպանվելու և որսալու սցենարում»,- գրում են հունական աղբյուրները։

Նշվում է, որ սցենարը մշակվել է Մեծ Բրիտանիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմածովային հրամանատարության կողմից, ըստ երևույթին, հատուկ ընդգծելու համար թուրք-հունական համագործակցության ընդլայնումը:

Հավելենք, որ երկու երկրների հարաբերություններում վերջին տարիների լարվածությունն այժմ փոքր-ինչ նվազել է, երկրների ղեկավարների ագրեսիվ ու սպառնալից հռետորաբանությունը՝ նույնպես։

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը համարվում է երկու երկրների միջև հարաբերությունների նոր փուլի մեկնարկ։ Երկու ղեկավարները պայմանավորվել են այս աշնանը Սալոնիկում բարձր մակարդակի հանդիպում անցկացնել։

Էմմա Չոբանյան