Միրզոյան-Գրոսսի հանդիպմանն ընդգծվել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հարցն անհիմն քաղաքական շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 18-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և ԱԷՄԳ միջև հաստատվել է արդյունավետ և սերտ համագործակցություն՝ ուղղված Հայաստանում միջուկային անվտանգության և էներգետիկայի բնագավառում կարողությունների ամրապնդմանն ու միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործմանը:

Հանդիպման ընթացքում քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր, մտքեր են փոխանակվել էներգետիկայի, առողջապահության, շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող նախագծերի և փոխգործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Ռաֆայել Գրոսսին գոհունակություն է հայտնել ԱՄԷԳ նախաձեռնություններում ՀՀ ակտիվ ներգրավածության և աջակցության համար, այդ թվում՝ ՄԱԿ կլիմայական փոփոխությունների համաժողովի շրջանակներում ներկայացվելիք «Ատոմային էներգիայի վերաբերյալ» հայտարարությանը ՀՀ միանալու կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է նաև ԱԷՄԳ «Հույսի ճառագայթներ» (“Rays of Hope”) ծրագրին Հայաստանի ներգրավածությունը՝ ուռուցքաբանության և մասնավորապես ճառագայթային բժշկության ոլորտում առաջընթացի ապահովման նպատակով։

Անդրադառնալով ԱԷՄԳ գործունեությանը և հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման շրջանակներում իրականացվող ծրագրերին ու այս ուղղությամբ առկա երկարամյա հաջողված փորձին՝ երկուստեք ընդգծվել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հարցն անհիմն քաղաքական շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունը։

Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: