Իրանին չի բավարարում հակաիրանական հայտարարության վերաբերյալ ՌԴ-ի բացատրությունները․ Աբդոլահիան

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը բավարար չի համարում Ռուսաստանի իշխանությունների բացատրությունները՝ կապված Արաբական ծոցի երկրների համագործակցության խորհրդի (ԱԾԵՀԽ) ռազմավարական երկխոսությունից հետո Ռուսաստանի ստորագրած հայտարարության հետ։ IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է պաշտոնական այցով Թեհրան ժամանած Օմանի իր պաշտոնակից Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

Միաժամանակ, Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանը չի ընդունում Ռուսաստանի Դաշնության կողմից այս պրակտիկայի կրկնությունը։

«Վերջերս Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հայտարարության մեջ Իրանի դեմ կետ ներառվեց երեք կղզիների հետ կապված, սակայն մենք ցույց տվեցինք, որ համաձայն չենք Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարցում կողմերից ոչ մեկի հետ։ Այն բանից հետո, երբ ՌԴ դեսպանը կանչվեց ԱԳՆ, մենք պարզաբանումներ ստացանք ՌԴ իշխանություններից, բայց դրանք բավարար չենք համարում և չենք ընդունում Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի կողմից Իրանի տարածքային ամբողջականության հետ կապված այս պրակտիկայի կրկնությունը»,- ասել է նախարարը։

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, մենք հավատում ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ուկրաինայի, որը պետք է լինի բոլոր երկրների առաջնահերթությունը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և, իհարկե, մենք շարունակում ենք ընդգծել պատերազմի ավարտը»,- հավելել է Ամիր Աբդոլլահիանը։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ Պարսից ծոցի երեք կղզիների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման պատճառով։ Խոսքն Աբու Մուսա, Մեծ Տոմբ և Փոքր Տոմբ կղզիների մասին է, որոնց տարածքային պատկանելությունն Իրանին վիճարկում է ԱՄԷ-ն։ Դեսպանի կանչի պատճառը Թեհրանի անհամաձայնությունն էր Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության հետ։

Տաթև Ֆռանգյան