Պետական ամեն լումա, վայրկյան պիտի ուղղվի պատերազմին․ երբ դա չկա, պետք չէ քննադատել սրճարանների խրախճանքը․ Հայկ Բեջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Արցախում օրհասական իրավիճակ է, և այն ամբողջությամբ ուշադրությունը սևեռում է իր վրա։ Բայց կարևոր այլ թեմաներ բաց չթողնելու համար այսօր տնտեսության ներկա իրավիճակը քննարկել ենք «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Հայկ Բեջանյանի հետ։

-Պարո՛ն Բեջանյան, այսօրվա հոգեբանական վիճակը նմանվում է 2020 թվականի պատերազմի ժամանակաշրջանի իրավիճակին, երբ մի կողմից տնտեսությունը պետք է աշխատեր, որ հարկեր գեներացվեին, մյուս կողմից՝ տրամադրություն ու սիրտ չկար դրա համար։ Ճի՞շտ են զուգահեռները։

-Իրավիճակը նման է, թեև, իհարկե, պատերազմական իրավիճակի լարվածությունը փոքր-ինչ այլ հոգեբանական ազդեցություն է ունենում։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսության աշխատելուն, իրականում պատկերը լրիվ հակառակն է։ Եթե պետությունը գտնվում է պատերազմի մեջ, ուրեմն պետք է պատերազմի ամբողջ պետությունը՝ ամբողջ բնակչությունը, ամբողջ տնտեսությունը, բոլոր ենթակառուցվածքները, պետության ամբողջ ներուժը։

-Բացի պետական մակարդակից՝ կա նաև մարդկանց մակարդակը․ երբ իրավիճակն այսպիսին է, մարդկանց համար էլ հոգեբանորեն դժվար է մանր տնտեսական որոշումներ կայացնելը՝ ինչ գնել, ուր գնալ և այլն։ Կա նաև թիրախավորում, որ երբ Արցախում իրավիճակն այսպիսին է, սրճարանները լիքն են և այլն։ Այստեղ կա՞ հակասություն։

-Հակասություն կա, և ամեն մարդու ներսում է՝ ռացիոնալ և ոչ ռացիոնալ մտածելակերպով։ Որովհետև մի կողմից՝ յուրաքանչյուր մարդ ուզում է նաև ապրել, բավարարել իր պահանջմունքներն ու ցանկությունները, մյուս կողմից՝ դրա հետ հակադրվում է մյուս քաղաքացին, որին ենթագիտակցությունը դրդում է հետ մնալ այդ ամենից։

Երբ պետության առաջ լինի հստակ նպատակ, և պետությունն ինքը ցույց տա, որ իր ամբողջ ներուժով պատերազմի մեջ է, և ամեն լուման, ամեն վայրկյանը ծախսվում է համազգային նպատակին հասնելու համար, վստահ եմ՝ շատ քաղաքացիներ, գերակշիռ մասը կգնա այդ նպատակի հետևից։ Բայց երբ այդ նպատակը ձևակերպված չէ, և նաև առօրյա կյանքն էլ ցույց է տալիս, որ պետության ենթակառուցվածքների և իշխանության համար միասնական մոտեցման հարց չկա, այդ դեպքում նաև պատճառ չեմ տեսնում քննադատելու այն քաղաքացիներին, որոնք սրճարաններում կազմակերպում են իրենց խրախճանքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան