ԱՄՆ-ը F-16 և F-35 կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք

Լուրեր

18.12.2025 | 18:11
Մեծաթիվ ոստիկանական ուժեր և հավաք Մայր Աթոռում // Փաշինյանը Պետերբուրգ կմեկնի՝ ԵՏՄ նիստի․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 18:09
Լավրովը ՀՀ-ում ընտրությունների հետ կապված Կալլասի արտահայտությունները որակել է «արտաքին միջամտության խոստովանություն»
18.12.2025 | 17:55
Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ կցանկանար անցկացնել գրեփլինգի մենամարտ
18.12.2025 | 17:43
Եկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, օրակարգը չգիտեմ. Վահան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:40
Դատարանը մերժել է անվանի ֆուտբոլիստին բանտից վաղաժամ ազատ արձակելու խնդրանքը
18.12.2025 | 17:35
Եկել եմ աջակցելու եպիսկոպոսներին. Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:34
Կեղծ աճուրդներ է կազմակերպել․ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
18.12.2025 | 17:30
Ինչու է Սամվել Կարապետյանի և տիկնոջ նկարը կախված Վեհարանում․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:28
Ժամերգություն Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 17:21
Մալաթիայի «Ոսկու շուկա»-ի տնօրենը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով
18.12.2025 | 17:19
Գնացե՛ք Մայր Աթոռ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը դատարանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:15
Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման․ Փաշինյան
18.12.2025 | 17:13
Իջևանի Գետահովիտ բնակավայրում կկառուցվի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ
18.12.2025 | 17:09
ՌԴ գործընկերներին խնդրել եմ շտապ զբաղվել ՀՀ տարածքում երկաթուղու որոշ հատվածների վերականգմամբ․ Փաշինյան
18.12.2025 | 17:07
Բենթլի քշող սրբազա՞նն է մաքրելու մեր եկեղեցին․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները լրացուցիչ F-35 և F-16 կործանիչներ և ռազմանավ կուղարկի Մերձավոր Արևելքի տարածաշրջան՝ Հորմուզի նեղուցում նավագնացության հիմնական ուղիների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու համար: Այս մասին հայտարարել են Պենտագոնում՝ այս միջոցառումները բացատրելով վերջին ամիսներին իրանցիների կողմից առևտրային նավերի առգրավման դեպքերի աճով, գրում է VOA-ն։

Մայիսին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարեց տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված մի շարք քայլերի մասին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ են ներառելու նոր միջոցները։

«Պենտագոնը մեծացնում է իր ներկայությունը և կարողությունը՝ վերահսկելու Հորմուզի նեղուցը և շրջակա ջրերը»,- ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը:

Այս պահին պարզ չէ, թե ավիաբազաներից որն է ընդունելու կործանիչները և որքան ժամանակ դրանք կմնան տարածաշրջանում։

Իրանական ռազմանավերի հարձակումները Հորմուզի նեղուցով և Օմանի ծոցով անցնող առևտրային նավերի վրա 2019 թվականից ի վեր հաճախակիացել են: Աշխարհի հում նավթի և նավթամթերքի մոտ մեկ հինգերորդն անցնում է Հորմուզի նեղուցով:

Այն բանից հետո, երբ 2015-ին Իրանի հետ «միջուկային գործարքը» չվերակենդանացավ, Թեհրանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացան՝ ստիպելով Վաշինգտոնին և դաշնակիցներին ուղիներ որոնել իրանական միջուկային ծրագիրը վերահսկելու համար:

Տաթև Ֆռանգյան