Արդյո՞ք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հայտը կարող է հարություն առնել․ Euractiv-ի անդրադարձը

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անսպասելի շրջադարձը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հայտը վավերացնելու վերաբերյալ շատերի համար հաճելի անակնկալ էր: Այնուհետև անհանգստությունը վերսկսվեց այն բանից հետո, երբ Անկարան, բարձրացնելով խաղադրույքները, պահանջեց, որ ԵՄ-ն վերակենդանացնի Թուրքիայի՝ միությանն անդամակցության դադարեցված հայտը՝ արդեն որպես նախապայման, ասվում է Euractiv-ի անդրադարձում։

Թուրքիան ԵՄ անդամի թեկնածու է 1999 թվականից, իսկ անդամակցության բանակցությունները սկսել է 2005-ից։ 2018 թվականից, սակայն, գործընթացը սառեցվել է ոչ միայն հեղաշրջման փորձերի և օրենքի գերակայության վատթարացման, այլև ԵՄ անդամ իր հարևան Հունաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով:

ՆԱՏՕ-ի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշման վերջին րոպեին փոփոխությունը տեղի է ունեցել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ եռակողմ և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումներից հետո:

ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ նշվում էին ԵՄ-ի հետ Թուրքիայի լարված հարաբերությունները փոխելու անորոշ խոստումներ, այդ թվում՝ Շվեդիայի խոստումը՝ աջակցելու ԵՄ-ին միանալու Անկարայի ջանքերին, ԵՄ-Թուրքիա Մաքսային միության արդիականացմանը և վիզային ռեժիմի ազատականացմանը։

Լրատվամիջոցը գրում է, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունը համեմատաբար մեծ է եղել վերջին տարիներին, բայց անցյալ շաբաթը ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ կարող են ջերմանալ միմյանց հետ տարբեր պատճառներով: ԵՄ երկրների մեծ մասը միությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը համարում էին մահացած, սակայն այդ մասին հրապարակային չեն նշել՝ մտավախությամբ, որ դա ավելի կհեռացնի Էրդողանին և կբարդացնի բարեփոխումներն այնպիսի հիմնական քաղաքականության ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկ համագործակցությունը և միգրացիան:

Թվում է, որ Բրյուսելը սպասում էր մայիսին կայացած Թուրքիայի ընտրությունների արդյունքներին՝ նախատեսելով վերագնահատել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները Հունաստանի ազգային ընտրությունների ավարտից հետո։

Երկու շաբաթ առաջ ԵՄ առաջնորդներն իրենց հերթական գագաթնաժողովում առաջին քննարկումն են անցկացրել Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ և խնդրել Եվրահանձնաժողովին ու ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելին հանդես գալ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ համապարփակ զեկույցով։ Ըստ ԵՄ պաշտոնյաների՝ ակնկալվում է, որ այս զեկույցը պատրաստ կլինի հոկտեմբերին ԵՄ հաջորդ գագաթնաժողովին ընդառաջ։

«Մենք ակնկալում ենք, որ սա կլինի 360 աստիճանի հայացք Թուրքիայի դիրքորոշմանը ԵՄ-ի հետ համագործակցության բոլոր ոլորտներում, և մենք ակնկալում ենք, որ այն կոշտ  կլինի, քանի որ, հակառակ դեպքում, մենք պարզապես պարելու ենք դրոշի ձողի շուրջը»,- ասել է լրատվամիջոցին ԵՄ դիվանագետներից մեկը:

Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները կանդրադառնան խնդրին, երբ վերջին անգամ հանդիպեն հուլիսի 20-ին՝ ամառային արձակուրդից առաջ:

Բանակցություններից առաջ լրատվամիջոցը տեսել է ԵՄ դիվանագիտական ծառայության կողմից (EEAS) պատրաստված կարճ զեկույցը, որը չի գնահատում Անկարայի անդամակցության հարցի հնարավորությունները շատ բարձր չի գնահատում։ Ասվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը «բարձրացրել է Թուրքիայի աշխարհաքաղաքական արդիականությունը», մինչդեռ ԵՄ-ն «ռազմավարական շահ ունի Արևելյան Միջերկրական ծովում կայուն և անվտանգ միջավայրի»։ Նշվում է, որ բացի «ներգրավվածության շարունակման» մասին ակնհայտ փաստեր նշելուց՝ Անկարայի՝ իր հայտը թարմացնելու հնարավորությունները մնում են անորոշ։

«Չեմ կարծում, որ անդամակցության գործընթացի որևէ վերաբացում այս պահին կարող է իրատեսական լինել, քանի որ հիմնական հարցը մնում է մարդու իրավունքները և ժողովրդավարական չափանիշները»,- լրատվամիջոցին ասել է Եվրախորհրդարանի ԵՄ-Թուրքիա համատեղ խորհրդարանական հանձնաժողովի  անդամ, պատգամավոր Նաչո Սանչես Ամորը՝ հավելելով. «Սակայն անդամակցության գործընթացն այդ վիճակում չի խանգարում մեր հարաբերությունների այլ ասպեկտների շուրջ խոսակցություններին, ինչպիսիք են՝ Մաքսային միությունը, վիզային ռեժիմի ազատականացումը կամ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունների անցկացումը»։

Ըստ պատգամավորի՝ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ անդամ, թե՝ ոչ, այլ խնդիր է, անդամության կարճ ճանապարհ չկա։

Եվրոպական քաղաքականության կենտրոնի (EPC) համաշխարհային ծրագրում Եվրոպայի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլը լրատվամիջոցին ասել է, որ «շատ փոքր հնարավորություն կա, հատկապես՝ հաշվի առնելով, որ Թուրքիան այլևս չի համապատասխանում Կոպենհագենի քաղաքական չափանիշներին»:

«Կիպրոսի խնդրի նկատմամբ Անկարայի մոտեցումը, այն է՝ երկու պետությունների լուծման հարցում նրա պնդումը, հավանաբար, նույնպես խոչընդոտ կմնա»,- ասել է նա՝ հավելելով, որ դա նաև կպահանջի «մոտեցման փոփոխություն Կիպրոսի հույների կողմից, որոնք հետևողականորեն մաքսիմալիստական դիրքորոշում են ցուցաբերում Կիպրոսի խնդրի լուծման հարցում, հատկապես այն պահից, երբ միացել են ԵՄ-ին»:

Փոլն ասել է, որ ԵՄ-Թուրքիա Մաքսային միության արդիականացման քայլերն «ավելի իրատեսական են թվում՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, ամենայն հավանականությամբ, աճող կապ կա արտաքին և տնտեսական քաղաքականության միջև»։

«ԵՄ-ն չպետք է բաց թողնի Անկարայի վրա որոշակի ազդեցություն վերականգնելու և բանակցություններ սկսելու այս հնարավորությունը՝ պայմանով, որ Թուրքիան կատարի մի շարք չափանիշներ»,- եզրափակել է Ամանդա Փոլը։

Էմմա Չոբանյան