Նավասարդ արքեպիսկոպոսն այս օրերին չափազանց պասիվ է ու մնում է «կողքից դիտողի» դերում». «Փաստ»

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

«Փաստ» թերթը գրում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը որպես պաշտոնական պատճառ նշել է, որ Համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում Հայաստանում են գտնվում արտասահմանի հայոց թեմերի ներկայացուցիչներ, նրանց մի մասը նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ են, այդ իսկ պատճառով որոշվել է գումարել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով:

Սակայն փաստը մնում է փաստ, որ հավաքն ինքնին արտահերթ է. Մայր Աթոռը ամեն դեքպում որոշել է արձագանքել ստեղծված իրավիճակին: Մեր տեղեկություններով, ժողովը ցուցարարների գործողությունները դատապարտող հայտարարություն կընդունի՝ Կաթողիկոսին սատարող նոտաներով:

Ի դեպ, ժողովին ներկայության (կամ բացակայության) ու պահվածքի միջոցով վերջնականապես կհստակեցվեն նաև թեմերի առաջնորդների և խորհրդի այլ անդամների դիրքորոշումները:

Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրի, երեկ Մայր Աթոռում դեռևս տեղյակ չէին, թե արդյոք ժողովին կմասնակցի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսը, ով այս օրերին չափազանց պասիվ է ու մնում է «կողքից դիտողի» դերում»:

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: