Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքերի նկատմամբ, Դատախազության դիմումի հիման վրա, կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց

Լուրեր

15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունւց։

Ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝

• 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում.
• 2 տրանսպորտային միջոց.
• Մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում.
• Ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր.
• Շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ.
• Շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել: