Մախաչկալայում Հեյդար Ալիևի հուշարձանի տեղադրման նախաձեռնությունն առաջացրել է տեղի բնակիչների դժգոհությունը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՌԴ Մախաչկալա քաղաքի իշխանությունները տեղի բնակիչներին հրավիրել են քվեարկել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի տարբերակին օգտին, որը նախատեսվում է տեղադրել քաղաքում։

Кавказскии узел-ի հետ զրույցում, սակայն, Մախաչկալայի բնակիչներն ասել են, որ Ալիևը կապ չունի Դաղստանի հետ, և ավելի լավ է՝ հուշարձանի համար հատկացվող միջոցներն օգտագործվեն հանրային նշանակության վայրերի համար։

Մախաչկալայի քաղաքապետարանը Telegram-յան ալիքում հայտարարել է Հեյդար Ալիևի հուշարձանի տարբերակների քվեարկության մեկնարկի մասին։

«Մախաչկալայի տարածքում՝ Շամիլի պողոտայի և Մագոմեդ Յարագսկի փողոցի խաչմերուկում, նախատեսվում է կանգնեցնել խորհրդային և ադրբեջանցի ականավոր քաղաքական գործիչ Հեյդար Ալիևի հուշարձանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գրառմանը կից ներկայացվել են արձանի երկու տարբերակի լուսանկարները և քաղաքացիներին խնդրել ընտրել դրանցից մեկը։ Մեկնաբանություններում մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնել արձանի տեղադրման կապակցությամբ։

«Կարո՞ղ եք հրապարակել հուշարձանի տեղադրման հիմնավորումը, ի՞նչ նշանավոր բան է նա արել Դաղստանի համար, միգուցե, մենք ինչ-որ բան չգիտենք»,- նշել է բնակիչներից մեկը։

«Մեզ հուշարձան պետք չէ, քաղաքում կարգուկանոն է պետք, այգիներ են պետք, կայանատեղեր են պետք, կանգառներ են պետք»,- գրել է մեկ այլ օգտատեր։

Լրատվամիջոցի հետ զրույցում տեղի բնակիչներից մեկն էլ՝ Մուրադ անունով, նշել է, որ դեմ է Հեյդար Ալիևի արձանի տեղադրմանը։

«Ի՞նչ կապ ունի բա Դաղստանի հետ։ Սա քաղաքի կենտրոնն է, այստեղ շատերն են զբոսնում, իմ ամբողջ կյանքում շատրվան է եղել։ Մախաչկալային այգիներ ու հրապարակներ են պետք, ոչ թե հուշարձաններ»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան