Սիրիան ՄԱԿ-ին թույլատրել է օգտագործել Թուրքիայի հետ սահմանին գտնվող անցակետը մարդասիրական օգնության առաքման համար

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Սիրիան թույլատրել է ՄԱԿ-ին և նրա կառույցներին, համաձայնեցնելով սիրիական իշխանությունների հետ, վեց ամսով օգտագործել թուրք-սիրիական սահմանին գտնվող Բաբ ալ-Հավա անցակետը՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար, ասված է ՄԱԿ-ի նամակում, գրում է Ինտերֆաքսը։

«Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունն ինքնիշխան որոշում է կայացրել՝ ՄԱԿ-ին և նրա մասնագիտացված գործակալություններին վեց ամսով թույլտվություն տրամադրել՝ 2023 թվականի հուլիսի 13-ից օգտագործելու Բաբ ալ-Հավա անցակետը  հումանիտար օգնություն հասցնելու համար Սիրիայի հյուսիս-արևմուտքում կարիքավոր խաղաղ բնակիչներին՝ Սիրիայի կառավարության հետ լիակատար համագործակցությամբ և համակարգմամբ»,- ասվում է փաստաթղթում։

Սիրիայի մշտական ներկայացուցչի նամակն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ անդամ երկրների միջև հետագա բաշխման համար։

Սիրիա մարդասիրական օգնության առաքման անդրսահմանային մեխանիզմը դադարում է գործել այն պատճառով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 11-ին չկարողացավ փոխզիջման հասնել իր աշխատանքի երկարաձգման հարցում. Ռուսաստանը վետո է դրել նոր բանաձևի նախագծի վրա:

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում քվեարկության արդյունքներով, նշել է, որ մեխանիզմի երկարաձգումը ոչ մի օգուտ չի բերի Սիրիայի ժողովրդին։

Տաթև Ֆռանգյան