Թուրքիան վերադասավորում է Արևմուտքի հետ հարաբերությունները՝ մինչ Ռուսաստանի մեկուսացումն ուժեղանում է․ CNN-ի անդրադարձը

Լուրեր

24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
Բոլորը

ՆԱՏՕ Շվեդիայի մոտալուտ մուտքի հույսը սկսել էր մարել երկուշաբթի, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին րոպեին արգելք էր դրել՝ սկանդինավյան երկրի հայտը վավերացնելու հարցը կապելով ԵՄ-ին Անկարայի անդամակցության հետ։ Սակայն ընդամենը ժամեր անց նա անակնկալ շրջադարձ կատարեց՝ ճանապարհ հարթելով ՆԱՏՕ-ի համար՝ ընդլայնելու իր ամրությունը Ռուսաստանի դեմ, մինչ Մոսկվան պատերազմում է Ուկրաինայում, ասվում է CNN-ի անդրադարձում։

Արևմուտքի կողմից գովաբանությունների և Մոսկվայի կողմից քննադատությունների արժանացած քայլը ցույց տվեց, որ ուկրաինական պատերազմը որոշիչ պահ էր միջազգային ասպարեզում Թուրքիայի դերի համար: Էրդողանը մնացել է ակտուալ՝ Ռուսաստանին մոտ պահելով և ընդգծելով իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին՝ միաժամանակ առավելագույն զիջումներ փնտրելով յուրաքանչյուր կողմից: Նրա նուրբ հավասարակշռող արարքը Թուրքիային դրել է եզակի դիրքում՝ որպես ՆԱՏՕ-ի միակ երկիր, որին Ռուսաստանը լսում է:

Վերլուծաբաններն ասում են, որ իր իշխանության երրորդ տասնամյակում և վերջին ժամկետում Էրդողանը կարող է հայտնվել Արևմուտքի հետ հաշտեցման ճանապարհին:

«Աջակցելով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու գործընթացին՝ Անկարան ազդարարում է Արևմուտքի հետ հարաբերությունների վերահաշվարկի մասին, որոնք վաղուց լարված են։ Սա հավասարակշռող քայլ է Թուրքիայի դիրքորոշման համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,- գրում է  թուրքական կառավարամետ Daily Sabah թերթի խմբագրական համակարգող Մեմեթ Չելիքը:

Վաշինգտոնն էլ հայտարարել է, որ մտադիր է առաջ շարժվել Անկարային F-16 կործանիչների փոխանցման հարցում։

Ատլանտյան խորհրդի ոչ ռեզիդենտ ավագ գիտաշխատող Ռիչ Աութցենը CNN-ին ասել է, որ F-16-ների գործարքը «մեծ օգուտ» է Թուրքիայի համար:

«Ավելի մեծ իմաստով, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չարդարացված պատերազմը հիշեցրեց Արևմուտքին աշխարհագրության, կոշտ ռազմական հզորության և դաշնակցային պարտավորությունների կարևորության, հետևաբար՝ Թուրքիայի արժեքի մասին»,- ասել է նա:

Ըստ նրա՝ կասկած չկար, որ Թուրքիան, ի վերջո, կընդունի Շվեդիայի հայտը։ Խնդիրն այն էր, թե որքան հեռու էին հասնելու Էրդողանի պահանջները:

Ռուսաստանի արձագանքը կտրուկ էր։ ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ Թուրքիան վերածվում է ոչ բարեկամական երկրի։

Լրատվամիջոցը գրում է, որ այս ամենը տեղի է ունենում «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից Ռուսաստանում ապստամբության փորձից ընդամենը շաբաթներ անց, որը բացահայտեց Մոսկվայի ռազմական ղեկավարության և Պուտինի իշխանության ճեղքերը։

Աութցենն ասում է, որ Ռուսաստանի «վատթարացող ռազմական համբավը» ձեռնտու է Թուրքիային՝ հավելելով, որ ապստամբությունը կարող է ազդել Պուտինի մասին Անկարայի ընկալման վրա՝ որպես իր երկրի քաղաքական և ռազմական վերնախավի լիակատար վերահսկողություն իրականացնող առաջնորդի:

Թուրք նախկին դիվանագետ, Ստամբուլում գործող EDAM վերլուծական կենտրոնի նախագահ Սինան Ուլգենն ասել է, որ Էրդողանի՝ ևս հինգ տարով վերընտրվելուց հետո Թուրքիան փոխել է հավասարակշռությունը՝ դառնալով ավելի բացահայտ «ուկրաինամետ»:

«Թուրքիան այժմ իրեն ավելի վստահ է զգում և կարծում է, որ ավելի շատ մանևրելու տեղ ունի՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը մեկուսացված է և Թուրքիայի կարիքն ունի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամա միակ երկրի, որը պատժամիջոցներ չի կիրառել»,- նշել է նա։

«Ռուսաստանի հետ կապերը լավ օրինակ են։ Նրանք շատ հարցերում համաձայն չեն, բայց այնտեղ, որտեղ իրենց շահերը համընկնում են, նրանք կարողանում են առաջ գնալ։ Արևմուտքը չունի այդ հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը, կարծում եմ, բաց թողնված հնարավորություն է։ Թուրքիան ավելի մոտ է արևմտյան առանցքին, բայց Արևմուտքը չի ցանկանում ընդունել Թուրքիայի հետ իրավահավասար գործընկերությունը, ինչը ստիպում է Անկարային բարձրացնել նշաձողը՝ իր շահերը պաշտպանելու համար»,- իր հերթին ասել է Մեմեթ Չելիքը։

Վերլուծաբանները կարծում են, որ չնայած Էրդողանի շարժին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները դժվար թե շատ տուժեն: Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կշարունակի նշանակություն ունենալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի համար:

Էմմա Չոբանյան