Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խստացրել է վերաբերմունքը հայ երգիչ-երգչուհիների նկատմամբ. «Հրապարակ»

Լուրեր

04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
Բոլորը

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խստացրել է վերաբերմունքը հայ աստղերի՝ երգիչ-երգչուհիների նկատմամբ: Պարզվում է՝ դեսպանատունը մերժել է ազգագրական երգիչ Աղասի Իսպիրյանի վիզայի հայտը, և առնվազն հինգ տարի երգիչը չի կարող մեկնել այդ երկիր: Մինչդեռ նա 2008-2015թթ. ազատ ելումուտ է արել ԱՄՆ: Դեսպանատան հիմնավորումը եղել է այն, որ երգիչը եր­կիր է այցելում, բիզնես անում, սակայն հարկեր չի վճարում: Նշենք, որ Աղասի Իսպիրյանն ԱՄՆ-ում հիմնականում հարսանիքների ժամանակ է երգում:

Նա հինգ տարվա մուտքի արգելանքի մասին վստահեցրել է, թե տեղեկություն չունի, սակայն հաստատել է, որ դեսպանա­տունը մերժել է իրեն: «Ես անցած տարի սեպտեմբերին դիմեցի դեսպանատուն, որպեսզի ԱՄՆ-ում մասնակցեի Հայաս­տանի անկախության 25-ամյակի առի­թով կազմակերպված միջոցառումներին, երկու-երեք երգ նվեր անեի սփյուռքում հայրենակիցներին, ես ներկայացրի հանձնաժողովի հրավերը, 20 հոգի մարդ էր ինձ սպասում, Ներսիկի և Արաբոյի հետ պետք է երգեի, սակայն ինձ պատաս­խանեցին, որ իմ համար պետք է թղթեր հավաքեն, որակավորում ստանամ և նման այլ հիմնավորումներ»,- ասել է Աղասի Իսպիրյանը:

Իսկ չհարկվող բիզ­նես գործունեության մասին էլ հավելել է. «Ես չկամ այդ բիզնեսների մեջ, աստղեր կան, որ բիզնես են անում, գնում փողեր են աշխատում, բայց ես ընդամենը բարե­գործական համերգի էի գնում մասնակցե­լու: Ես ազգագրական երգերով բիզնես չեմ անում, գուցե որևէ միջոցառումից հետո ինձ ծրարով հոնորար են տալիս՝ որպես շնորհակալություն»: Երգիչն ասել է, որ պատրաստվում է առաջիկայում ևս վիզայի թույլտվության հայտով դի­մել դեսպանատուն, որպեսզի մասնակցի հորեղբոր՝ Ներսիկ Իսպիրյանի ստեղծա­գործական 35-ամյակի առիթով ԱՄՆ-ում անցկացվելիք միջոցառմանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: