Պատերազմը Կրեմլին հեռու է շպրտել իր սկզբնական նպատակներից․ ISW

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ցույց է տվել, որ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմն Ուկրաինայի դեմ Մոսկվային հետ է շպրտել այն նպատակներից, որոնց, Կրեմլը պատրաստվում էր հասնել ներխուժմամբ: Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) ամենօրյա զեկույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մոսկվայում պատերազմի հիմնական նպատակներից մեկը հայտարարում էին ՆԱՏՕ-ի ընդլայնման կանխումը և դաշինքի սահմանների հեռավորությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Այս նպատակը բազմիցս կրկնվել է պատերազմի ժամանակ։

Ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար ռուսական տեղեկատվական տարածքում ռեզոնանսի բացակայությունը, Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին, ինչպես նաև Թուրքիայի համաձայնությունը՝ վավերացնել Շվեդիայի անդամակցության հայտը, վկայում են այն մասին, որ Կրեմլն ընդունել է այդ պարտությունները։

Զեկույցում նշվում է, որ ռուսական շատ աղբյուրներ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին հայտնում են անկիրք տոնով, որը համաչափ չէ այն լուրջ պարտությանը, որն այս գագաթնաժողովն իրականում ներկայացնում է պատերազմից առաջ հռչակված Ռուսաստանի նպատակների համար։

Էմմա Չոբանյան