Հրաժարականի դիմում է ներկայացրել Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը
Քաղաքականություն
09.07.2018 | 19:09Սույն թվականի հուլիսի 9-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Կոտայքի մարզպետարանի հաղորդագրություն