Ջրամբարաշինությունը ձախողել են․ մյուս տարի էլի նույն խնդրի առաջ ենք կանգնելու․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Կառավարությունը սխալ ուղղությամբ է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում: Այս մասին, այսօր խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է 2023-ին Սևանա լճից 170 մլն խմ ջրառի չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների ու ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով։

«Ես երեկ հարց տվեցի՝ ինչքան ջուր է բաց թողնվել մինչև ոռոգման սեզոնը և պատասխան չստացա: Որովհետև ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա: Ակնհայտ է, որ մինչև ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում այնքան ջուր պետք է լինի, որ չգան և այստեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար խղճմտանքի առաջ չկանգնեցնեն, ասելով՝ բա որ ջուր չտանք, այդ մարդիկ ինչով են ջրելու:

Պետք է մ ինչև ոռոգման սեզոնը ջրամբարներում բավականաչափ ջուր լինի, այլապես ցանքատարածությունները կրճատվել են, բերքը կրճատվել է, և դրանով պայմանավորված մեզ մոտ տեղական արտադրության բանջարեղենի առաջարկը նվազել է և գները բարձրացել են: Ջուր քիչ է օգտագործում գյուղատնտեսությունը, որովհետև բերքն ավելի քիչ է լինում․․․ Ջուրը, որը հասանելի եք դարձնում, քիչ է։

Անցյալ տարվա ջրամբարաշինությունը կատարվել է 46 տոկոսով. «Եթե ճիշտ կատարվեր, այսօր այդ խնդիրը չէինք ունենա:
Իսկ ինչքան է եղել ոռոգման համակարգերի առողջացում ծրագիրը ՏԿԵ նախարարության ծախսերի առաջին կիսամյակում. 32,6 տոկոս: Մյուս տարի էլի նույն խնդրի առաջ ենք կանգնելու, որովհետև այս կառավարությունը որերորդ անգամ ձախողում է ջրամբարաշինությունը: Էլի գալու եք ասելու եք՝ բա ինչ անենք, ջուր չտանք, բերք չի լինի»,-նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։