Խաղի կանոնները ոչ ոքի պարզ չեն. «168 ժամ»

Լուրեր

11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:07
«Հայաստան» դաշինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախագահի թեկնածու չառաջադրեց
11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
Բոլորը

«168 ժամ» թերթը գրում է. «Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- «168 ժամ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ինչ-որ մեկի խամաճիկը չէ, որը չունի սեփական մոտիվացիաներ՝ ինչ-որ բան անելու համար.

«Եթե նրանք որոշեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմել, ապա, կարծում եմ՝ ոչ ոքի չեն լսի եւ կանեն դա։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք եւ մեզ պահենք այնպես, ինչպես մի ժողովուրդ, որը գտնվում է պատերազմական իրավիճակում։ Իրականում իրավիճակը շատ լուրջ է. ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի վաղը։ Մինսկի խմբին էլ պետք չէ իդեալականացնել. ՄԽ-ն արդեն վաղուց չի զբաղվում կոնֆլիկտի կարգավորմամբ։ Նայեք նրանց հայտարարություններին, գործողություններին. Մինսկի խումբը մեխանիզմներ չունի։

Այսօր միջազգային հարաբերություններում որեւէ համակարգ չկա, խաղի կանոնները ոչ ոքի պարզ չեն, ոչ ոք չգիտի՝ որտեղ՝ ում ազդեցության գոտին է, այդ ամենը խառնվել է, եւ միջազգային հարաբերությունների այս քաոսային շրջանում այդպիսի առանձին ինստիտուցիոնալ խմբերը չեն կարող ուղղակի վերցնել եւ կարգավորել ինչ-որ լուրջ կոնֆլիկտ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում