Թուրքիան Չինաստանի, ՌԴ-ի և Հարավային Կորեայի հետ բանակցում է նոր ատոմակայանների կառուցման շուրջ

Լուրեր

16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
Բոլորը

Անկարան բանակցություններ է վարում Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ՝ երկրում երկրորդ ու երրորդ ատոմակայանների կառուցման շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, գրում է Al Monitor-ը։

Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում Բայրաքթարն ասել է, որ Անկարան կարագացնի նոր ԱԷԿ-ների կառուցման աշխատանքները, և երեք երկրների հետ բանակցությունները շարունակվում են։ Նա նշել է, որ երկրորդ ԱԷԿ-ը կառուցվելու է սևծովյան Սինոփ նահանգում։

«Մեզ միանշանակ անհրաժեշտ է ատոմակայան Թրակիայի տարածաշրջանում»,- հավելել է նա՝ նկատի ունենալով հյուսիսարևմտյան տարածաշրջանը, որը Թուրքիան դիտարկում է որպես իր երրորդ կայանի տեղակայման վայր:

Բայրաքթարն ասել է, որ ինչպես այս ատոմակայանների, այնպես էլ հնարավոր մոդուլային միջուկային օբյեկտների համար Անկարան աշխատում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ։

«Էներգետիկ դիվանագիտությունը կմնա որպես մեր նախարարության օրակարգային ամենակարևոր կետերից մեկը»,- ասել է թուրք նախարարը։

Նա նշել է, որ երեք երկրներն աշխատում են 200 միլիարդ դոլար արժողությամբ մի շարք նախագծերի ուղղությամբ, ինչպես նաև մտադիր են մեծացնել վերականգնվող և միջուկային էներգիայի աղբյուրների մասնաբաժինը՝ որպես 2053 թվականին զրոյական արտանետումների հասնելու՝ Թուրքիայի նպատակի մաս, որը հայտարարվել է դեռ 2021 թվականին:

Հավելենք, որ ռուսական Ռոսատոմը Մերսին նահանգում կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը։ Թուրքիայում նախագահական ընտրությունների նախաշեմին էլ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առցանց մասնակցել էին առաջին էներգաբլոկում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը:

Բայրաքթարը նաև հավելել  է, որ Մերսինի «Աքքույու» ատոմակայանը հաջորդ տարի արդեն էլեկտրաէներգիա կարտադրի, իսկ Անկարան բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ ատոմակայանի անկախ հսկողության համար։

Էմմա Չոբանյան