Վարչապետը ծանոթացել է ամառային զորակոչի ընթացքին և նորակոչիկներին մաղթել բարի ծառայություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ Հանրապետական կենտրոնական հավաքակայան: Վարչապետը զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության և վիճակահանության իրականացման կարգը: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ամառային զորակոչի ընթացքի մասին: 
Վարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, հետաքրքրվել ազգային բանակ զորակոչվող երիտասարդների մասնագիտական ու կրթական ունակություններով: Նորակոչիկներից մի քանիսը չեն մասնակցել վիճակահանությանը՝ հաշվի առնելով մասնագիտական կարողությունները: Պատասխանատուները տեղեկացրել են, որ Աշոտ Փաշինյանը վիճակահանության գործընթացին ևս չի մասնակցի, քանի որ իր դիմումի համաձայն ցանկություն է հայտնել զինծառայությունն անցկացնել Արցախի զորամասերից մեկում: Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ որդու զինծառայության մեկնելու հետ կապված ունի հպարտության զգացում: Հարցին, թե ինչ մտահոգություններ ունի, որ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ոչ ավել, ոչ պակաս քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը: Այդ առումով, կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»:

Անդրադառնալով զինծառայողներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու մասին հարցին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է.«Զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցել է, որ մատակարարման առումով խնդիրներ չկան, ուստի պետք է ապահովվի: Այստեղ իրագործման մեջ է խնդիրը, տարբեր զորամասերում կլինեն կադրային լուծումներ, այն մարդիկ, ովքեր պատշաճ մակարդակով չեն կատարի իրենց աշխատանքը՝ համապատասխան պատասխանատվության կենթարկվեն»: Մյուս հարցին՝ այս զորակոչը նախորդներից ի՞նչով է տարբերվելու, վարչապետն ընդգծել է, որ այն տարբերվելու է նրանով, որ տեղի է ունենում նոր Հայաստանում և նոր մթնոլորտում: «Զորակոչի անցկացման հարցում արդարության, օրինականության, կոռուպցիայի բացառման հարցերում մենք վճառական ենք մինչև վերջ գնալու, առանց զիջումների»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: 
Վարչապետը բոլոր նորակոչիկներին մաղթել է առողջություն և բարի ծառայություն: