Ինչ պայմաններով է Էրդողանը համաձայնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ նախօրեին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի եռակողմ հանդիպումը դաշինքին Ստոկհոլմի անդամակցության հարցով։ Այս բանակցություններից հետո էլ Էրդողանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

Հանդիպումներից հետո Ստոլտենբերգը հայտարարել է, որ Էրդողանը համաձայնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, և Ստոկհոլմի հայտը շուտափույթ կփոխանցվի Ազգային Մեծ ժողովին՝ վավերացման համար։

ՆԱՏՕ-ն հաղորդագրություն է հրապարակել, որից պարզ է դառնում, թե ինչի շուրջ են կողմերը համաձայնության հասել։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից ի վեր Շվեդիան և Թուրքիան սերտորեն համագործակցել են անվտանգության շուրջ Անկարայի մտահոգությունները լուծելու համար: Որպես այդ գործընթացի մաս՝ Շվեդիան փոխել է իր օրենսդրությունը, զգալիորեն ընդլայնել է ահաբեկչության դեմ պայքարում PKK-ի դեմ համագործակցությունը և վերսկսել զենքի արտահանումը Թուրքիա, այսինքն՝ 2022 թվականին համաձայնեցված եռակողմ հուշագրով նախատեսված բոլոր քայլերը։

Շվեդիան և Թուրքիան պայմանավորվել են շարունակել համագործակցությունը 2022 թվականին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստեղծված Եռակողմ մշտական համատեղ մեխանիզմի շրջանակում, ինչպես նաև Անվտանգության նոր երկկողմ համաձայնագրի շրջանակում։ Նշվում է, որ ամեն տարի նախարարների մակարդակով հանդիպումներ կլինեն, անհրաժեշտության դեպքում կստեղծվեն աշխատանքային խմբեր: Առաջին հանդիպմանը Շվեդիան ներկայացնելու է ճանապարհային քարտեզ՝ որպես ահաբեկչության դեմ պայքարի հիմք։ Շվեդիան նաև վերահաստատել է, որ աջակցություն չի ցուցաբերի YPG/PYD-ին և Թուրքիայում FETÖ կոչվող կազմակերպությանը։

ՆԱՏՕ-ում գլխավոր քարտուղարի կողմից ստեղծվելու է առաջին անգամ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ համակարգողի պաշտոնը:

Կողմերը հավատարիմ են սկզբունքին, որ դաշնակիցների միջև պաշտպանական ոլորտում առևտրի և ներդրումների համար չպետք է լինեն սահմանափակումներ, խոչընդոտներ կամ պատժամիջոցներ և աշխատելու են նման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։ Խոսքն այստեղ պաշտպանական ոլորտում Թուրքիայի դեմ առկա սահմանափակումները վերացնելու մասին է։

Շվեդիան և Թուրքիան նաև պայմանավորվել են ուժեղացնել տնտեսական համագործակցությունը Թուրքիա-Շվեդիա համատեղ տնտեսական և առևտրային կոմիտեի (JETCO) միջոցով: Շվեդիան նաև ակտիվորեն աջակցելու է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի ակտիվացմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացմանը և վիզային ռեժիմի ազատականացմանը։

Այս ամենի հիման վրա էլ Թուրքիան Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտը կփոխանցի Ազգային Մեծ ժողովին և սերտորեն կաշխատի օրենսդիր մարմնի հետ՝ վավերացումն ապահովելու համար:

Էմմա Չոբանյան