ԱՄՆ սենատորը դեմ է Թուրքիային F-16-ների վաճառքին, քանի դեռ չի հաստատվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

Լուրեր

18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ Սենատի Հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը հայտարարել է, որ դեմ է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն, քանի դեռ Անկարան չի վավերացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը, գրում է Turkish Minute-ը:

Հաջորդ շաբաթ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ տված հարցազրույցում Մաքքոնելը սատարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի՝ Թուրքիային առաջարկվող F-16-ների վաճառքը հետաձգելու առաջարկը։

«Ես այն անձանցից եմ, որոնք կողմ չեն Թուրքիային F-16-ներ վաճառելուն, քանի դեռ ՆԱՏՕ Շվեդիայի ընդունումը չի ավարտվել։ Մենք ակնկալում էինք, որ դա տեղի կունենա Վիլնյուսում»,- ասել է սենատորը։

Իր հերթին, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Բոբ Մենենդեսը քննադատել է վաճառքը՝ հայտարարելով, որ կտրականապես դեմ է Բայդենի վարչակազմի առաջարկած Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքին:

Հավելենք, որ Թուրքիան դեռևս 2021 թվականի հոկտեմբերին դիմել էր ԱՄՆ-ին՝ գնելու Lockheed Martin ընկերության 40 F-16 կործանիչ և մոտ 80 արդիականացման լրակազմ՝ իր զինանոցում առկա ինքնաթիռների համար։

Բայդենի վարչակազմն ասել է, որ աջակցում է վաճառքին և ամիսներ շարունակ կապի մեջ է Կոնգրեսի հետ՝ հավանություն ստանալու համար: Այնուամենայնիվ, կանաչ լույսը դեռ չկա։

ՆԱՏՕ-ի դաշնակիցներն էլ ամիսներ շարունակ ճնշում են գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան վավերացնի Շվեդիայի անդամակցության հայտը։

Էմմա Չոբանյան