ՌԴ-ն և Ուկրաինան հավասարվել են տանկերի քանակով. Bloomberg

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Ռուսաստանը և Ուկրաինան հավասարվել են տանկերի քանակով։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի և Oryx վերլուծական նախագծի տվյալները, փոխանցում է Meduza-ն։

Նշվում է, որ ըստ Ukraine Support Tracker ինստիտուտի տվյալների բազայի՝ Ռուսաստանն Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից առաջ ունեցել է գրեթե 3,500 տանկ, սակայն պատերազմի 16 ամիսների ընթացքում,, ըստ Oryx-ի, կորցրել է ավելի քան 2,000 ծանր տեխնիկա, այդ թվում՝ 545 տանկ, որոնք առգրավել են Ուկրաինայի զինված ուժերը։

Ուկրաինան ռուսական ներխուժման ժամանակ ուներ մոտ հազար տանկ։ Oryx-ը հաստատել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը պատերազմի ընթացքում կորցրել են ավելի քան 550 տանկ, սակայն նրանց հաջողվել է փոխհատուցել այդ կորուստները, այդ թվում՝ գրավված ռուսական տանկերի, ինչպես նաև արևմտյան երկրներից մատակարարումների միջոցով։ Կիլի ինստիտուտի տվյալներով՝ ներխուժման սկզբից Կիևին է  փոխանցվել է 471 տանկ, ևս 286-ն ավելի ուշ կհասնի Ուկրաինա։

Այսպիսով, հակամարտության կողմերից յուրաքանչյուրի տրամադրության տակ կա 1,5 հազար տանկ։ Ուկրաինան նաև կարողացել է կրճատել հրետանային ու հրթիռային համակարգերում բացը։

Լրատվամիջոցը նշում է, որ Կիլի և Oryx-ի տվյալներին պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ այդ տեղեկատվությունը հավաքագրվում է բաց աղբյուրներից, և հակամարտության կողմերից ոչ մեկը չի հայտնում իր կորուստների մասին։ Բացի այդ, հայտնի չէ, թե պատերազմի ընթացքում Ռուսաստանը որքան զենք է արտադրել։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, ադմիրալ Էնթոնի Ռադաքինն ասել էր, որ Ռուսաստանը կարող է արտադրել տարեկան մոտ 200 տանկ։ ՌԴ ՊՆ-ն պատասխանել էր, որ դա սուտ է։

Էմմա Չոբանյան