ԱՀԿ-ն կոչ է անում կանխել բնապահպանական ռիսկերի պատճառով ավելի քան 1,5 միլիոն մարդու մահը

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ եվրոպական տարածաշրջանի 53 երկրներում ամեն տարի ավելի քան 1,4 միլիոն մարդ է մահանում շրջակա միջավայրի վտանգների կանխարգելելի ազդեցությունից, գրում է Euronews-ը:

Նշվում է, որ Բուդապեշտում անցկացվում է շրջակա միջավայրի և առողջության հարցերով ԱՀԿ նախարարական համաժողովը: Հուլիսի 7-ին տարածաշրջանի երկրների նախարարներն ու ներկայացուցիչները կստորագրեն կոնկրետ գործողությունների հռչակագիր, որում պարտավորվում են հրատապ քայլեր ձեռնարկել այդ կորուստները նվազեցնելու համար։

«Ամեն տարի ավելի քան մեկ միլիոն մահերի կանխարգելումը, որոնք վերագրվում են շրջակա միջավայրի ռիսկի գործոններին, իրատեսական նպատակ է: Մենք գիտենք, թե դա ինչ է պահանջում, և հիմա ժամանակն է խոսքից գործի անցնելու: Յուրաքանչյուր ոք ունի մաքուր, առողջ և կայուն բնապահպանական պայմանների իրավունք։ Կլիմայի փոփոխության, աղտոտման և կենսաբազմազանության կորստի էկոլոգիական ճգնաժամը սպառնում է մեր մոլորակին և մեր գոյությանը: Բուդապեշտի հռչակագիրն առաջարկում է կոնկրետ գործողություններ՝ բարելավելու այն միջավայրը, որտեղ մարդիկ ապրում են, նվազեցնել հիվանդությունների բեռը, առողջապահական անհավասարությունը, առողջապահական համակարգերի բեռը և ամրապնդել մեր հավաքական դիմադրողականությունը նոր համաճարակների դեմ»,- ասել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն։

Ըստ մասնագետների՝ 2019 թվականին մոտ 570 հազար մահ կարող էր կապված լինել օդի աղտոտվածության հետ, ավելի քան 150 հազարը՝ բնակելի տարածքների օդի աղտոտվածության հետ։ 2020 թվականին մոտ 77 միլիոն մարդ չի ունեցել անվտանգ խմելու ջուր։

Բուդապեշտի հռչակագիրը հաստատման կներկայացվի Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 73-րդ նստաշրջանին, որը տեղի կունենա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 2023 թվականի հոկտեմբերի 24-26-ը։

Տաթև Ֆռանգյան